ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար / 15-1.1-1/։
Մրցույթը կկայանա 2020թ. հուլիսի 23-ին, ժամը 10։00-ին։
Դիմող ԱՀ քաղաքացիները սույն հայտարարության հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).
2. քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (դիպլոմների), աշխատանքային գրքույկի պատճենը՝ բնօրինակների հետ միասին.
3. արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակների հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
4. մեկ գունավոր լուսանկար՝ 3x4սմ չափսի.
5. անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
6. սոցիալական քարտի պատճենը.
7. արագակար։
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ (հեռª. 97-87-05)։
Մրցույթները կկայանան ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում (հասցե՝ ք. Ստեփանակերտ« Թումանյան 59)։