Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտին հարվածելն Ադրբեջանի կողմից խոսքը պահել չկարողանալու վկայությունն է. քաղաքագետ

 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման համաձայնության պայմաններում Ստեփանակերտը հրթիռակոծելու քայլն Ադրբեջանի ղեկավարության կողմից խոսքը չպահելու վկայություն է: Քաղաքագետն ընդգծում է, որ դրա մասին հայկական կողմը միշտ իմացել է, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը ևս իմանա: «Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հերթական հրթիռակոծությունը պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը չի պահում այն խոսքը, որը տեսականորեն ներկայացրել է բանակցությունների ընթացքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարկարովը:

Քաղաքագետը նկատում է, որ տվյալ դեպքում խոսքը ներկայացնողը եղել է Ադրբեջանի նախագահը, հետևաբար այդ երկրի նախագահը իրեն դարձնում է մարդ, ում խոսքի արժեքն ավելի ու ավելի է նվազում: «Կարող ենք ասել, որ ղեկավարը վստահելի չէ, նրա կողմից վարվող քաղաքականությունը կառուցողական չէ, հետևաբար այդ երկրի նկատմամբ պետք է ներկայացվի համապատասխան դժգոհություն, գուցե, պատժամիջոցների մասին կարող է խոսք գնալ, այլ ոչ թե միայն զբաղվել տեսական քննարկումներով, թե ինչպես է զարգանալու իրավիճակը».- ասաց նա:

Մարկարովի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ ադրբեջանական ղեկավարության հետ անհրաժեշտ է բանակցությունները վարել բավականին զգույշ, որովհետև մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման համաձայնության վերաբերյալ հայտարարությունը, որը ներկայացվել է երեք երկրների ղեկավարների անունից, արտացոլում է այն փխրուն իրավիճակը, որը  կա 10 օրից ավել տևած ռազմական գործողություններից հետո:

«Այսինքն, Ադրբեջանը մի կողմից ձև է անում, թե ինքը շարունակում է հանդես գալ որպես քաղաքակիրթ կողմ բանակցային սեղանի շուրջ՝ ներկայացնելով դիրքորոշումներ, մյուս կողմից շարունակում է ցույց տալ, որ ագրեսիվ գործողություններից զերծ չի մնալու այն պայմաններում, երբ կա համաձայնեցված հայտարարություն»,- նշեց նա:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու քայլը բացարձակապես չի ստեղծում կառուցողական միջավայր՝ գործընթացը շարունակելու համար: «Գուցե, սա հայկական կողմի համար ստեղծում է նախադրյալ պատժիչ գործողություններ իրականացնելու համար, որոնց արդյունքում Ադրբեջանը կարող է ավելի շատ կորցնել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Ստեփանակերտին հարվածելու քայլով Ադրբեջանն արդեն իսկ շատ բան կորցնում է՝ որպես ագրեսոր: