Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւը

 

Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւը, գրել է նախագծի հեղինակ, սենատոր Լեո Ուսակոսը:
«36 բանաձեւը մերժվեց: Սա տխուր օր է հայ ժողովրդի համար»,- նշել է սենատորը` քննադատելով վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով, իր խոսքով, «սատարում է բռնակալին»:

«Ամենացավալին այն է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ եւ երես թեքեցին հայ համայնքից»,- հավելել է նա: