Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարքում իր ուրույն ներդրումն է ունեցել ՙԿարին՚ ազգագրական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան): Նախ, ասենք, որ ՙԿարին՚-ը պետք է հանդես գար մայիսի 8-ին Շուշիում կայանալիք` թատերականացված Արցախյան հարսանքում, ինչպես և մենահամերգով։ Նշենք նաև, որ հարսանեկան պարերի բեմադրության գործում զգալի ներդրում ունի Գ. Գինոսյանը: