Ապրիլի 19-20-ը Մոսկվայում՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (ՌԺԲՀ), կայացավ ՙԲարձրագույն դպրոց. փորձ, հիմնախնդիրներ, հեռանկարներ՚ թեմայով 5-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին հրավիրվել և մասնակցել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը։ Կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, ՌԺԲՀ¬ն, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Բարձրագույն դպրոցի գիտության միջազգային ակադեմիան և Մանկավարժական կրթության գիտության միջազգային ակադեմիան։