Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում մասնակցել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին հիմնադրամի գործունեության 20-ամյակի կապակցությամբ` նշելով, որ կառույցն անգնահատելի ավանդ ունի հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնման ու խորացման գործում, եւ հավելել, որ անհնարին է պատկերացնել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումն առանց հիմնադրամի աջակցության:
- Published in Պաշտոնական