Items filtered by date: Ուրբաթ, 26 Ապրիլի 2013

ԱՎԵՏԱՐԱՆՈՑՈՒՄ ՎԵՐ ԿՀԱՌՆԻ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

DSC06761.jpgԱրցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին հանրապետության տարբեր շրջաններում կառուցվել են հուշարձաններ, սակայն Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում մինչև այժմ չկար իրենց նահատակների հիշատակն անմահացնող կոթող:

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

 Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ ապրիլի 25-ին կայացած քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստում, օրակարգային մի շարք հարցերի թվում, ներառված էր նաև համայնքի 2013թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հարցը:

ԱՊՐԻԼՅԱՆ ՑՐՏԵՐԸ ՎՏԱՆԳ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ

Անցած  ամիս  հանրապետությունում  մեկնարկած գարնանացան աշխատանքները շարունակվում են։
Ըստ  ԼՂՀ գյուղնախարարությունից  ստացված  վերջին տվյալների՝  կատարվել է 14279 հա հերկ՝ անցյալ  տարվա նույն ժամանակաշրջանի  9504,7 հա-ի փոխարեն։  2012թ. 6062,6 հա ցանքսի փոխարեն այս տարի այն կազմել է 7213,8 հա։ Ընդ որում, այս ցուցանիշներն անցյալ տարվա  համեմատ  բարձր են բոլոր  շրջաններում։ Գարնանացանը  գրեթե  կրկնակի  շատ է կատարվել հատկապես  Քաշաթաղի շրջանում։ Եթե նախորդ տարի այնտեղ կատարվել է 1997 հա հերկ, այս տարի այն եղել է 2753 հա, իսկ ցանքսը՝ 137,8 հա-ի փոխարեն՝ 843,5 հա։ 

ՀԻՇԵԼ, ՀԻՇԵՑՆԵԼ ԵՎ ՊԱՀԱՆՋԵԼ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ

Երկու տարի առաջ Հայաստանում ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողով, որի կազմի մեջ մտան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ղեկավարները, կրոնական առաջնորդները և սփյուռքի քաղաքական, բարեսիրական ու մշակութային գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղական հանձնախմբեր ձևավորվեցին զանազան երկրներում: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայոց ցեղասպանության հանձնախմբի միջազգային փորձագետներն անցյալ ամիս հավաքվել էին Երևանում՝ հատուկ ծրագրեր մշակելու, որոնք պետք է ներկայացվեն Ցեղասպանության հարյուրամյակի համահայկական հանձնաժողովի մայիսի 30-ի ժողովում:

ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՆԵՑԱԾԸ ԳՆԱՀԱՏԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ

t.jpgԹատերախոսության փոխարեն
Ալբեր Հերնիի ՙՍիլվիա՚ առաջնախաղի ազդագրերում երևացին բեմադրիչների նոր անուններ, որոնք շարժեցին մայրաքաղաքի թատերասերների հետաքրքրությունը. Գոհար Առաքելյանը և Էդգար Թաթիկյանը Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսուրայի բաժնի (Հրաչյա Գասպարյանի արվեստանոց) շրջանավարտներ են, ովքեր այս մայիսին կավարտեն նաև նույն ինստիտուտի մագիստրատուրան (Գոհարի թեզը՝ ՙԾաղրածուական դիմակը աբսուրդի թատրոնում՚, Էդգարինը՝ ՙՀաղորդակցմանն ուղղված վարժանքները դերասանի կրթության ընթացքում՚)։ Գոհարը Եղեգնաձորից է, Էդգարը՝ Երևանից։ Երիտասարդ ամուսինները 4-5 ամիս է, ինչ աշխատում են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական  պետական դրամատիկական թատրոնում և իրենց առաջին գործն են ներկայացրել հանդիսատեսի դատին։ 

ՙՓԱՐՎԵՄ ԲԱԼԵՆՈՒՆ` ՉՄՐՍԻ…՚

Խոսուն վերնագրով գողտրիկ այս գիրքը ձեռքս առնելուս նպատակը գրախոսություն գրելը չէր, այլ նախկին ուսանողիս պոետական ընթացքին հետևելը: Նպատակ չունենալով բացահայտել Դավիթ Միքայելյան բանաստեղծի աստիճանական ձևավորման ու հասունացման ընթացքը, նրա պոետական հունձքի շերտերը, որոնց բավականաչափ ծանոթ եմ, կփորձեմ ուղղակի արտահայտել իմ վերաբերմունքը բանաստեղծ ուսանողիս ստեղծագործական աշխարհի հանդեպ` նշանակետն ուղղելով դեպի նրա նոր գիրքը:

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում երկօրյա այցով Ստեփանակերտում էին գտնվում Երևանից ժամանած բժիշկներ Հովսեփ Բդոյանը, Անահիտ Գևորգյանը, Լիանա Մայիլյանը և Քրիստինա Կարապետյանը: Ինչպես վկայում են բարեգործական ծրագրի մասնակիցները,  արցախյան գործընկերներին ոչ միայն փոխանցելու, այլև՝ վերջիններից սովորելու շատ բան ունեն:

ԼՂՀ-ՈՒՄ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՐԻՊԱՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ

altԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ)՝  2013թ. փետրվարի երկրորդ կեսից սկսած, ոչ միայն եվրոպական, այլև մեր տարածաշրջանում արձանագրվել է սուր շնչառական վարակների հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ԱՀԿ անդամ 53 երկրների կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները: Աճ է արձանագրվել նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված գրիպի և դրանից առաջացած բարդությունների առումով: Բոլոր երկրներում էլ շրջանառվում են ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, Բ տեսակը, այնպես էլ շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ռեսպիրատոր վիրուսներ: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան

           250413NorvanArqepParis_2.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ:

                Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայում Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս հարթություններում երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական առաքելությունների սերտ համագործակցությունը` այն համարելով կարեւոր նախապայման ցանկալի արդյունքների հասնելու համար:

 

Subscribe to this RSS feed