[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2013

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ

 sos.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

ՈՐՊԵՍ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔ

 Ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյանները ծանոթ անուն են Արցախ աշխարհին: Արմատներով շուշեցի Հակոբ Բաղդասարյանի միջոցներով են վերանորոգվել Շուշիի մանկական երաժշտական  և Քարին տակի հանրակրթական դպրոցները: 

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԼՂՀ  հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգով նախատեսված`ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին։ Կառավարության անդամները խորհրդարան էին ներկայացել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ։
Պատգամավոր Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հարցն ուղղված էր ԼՂՀ  քաղաքաշինության նախարարին։ 

ՍԽԱԼՎԵ՞Լ, ԹԵ ՉԳՈՐԾԵԼ ՈՒ ՄՆԱԼ ԱՆՍԽԱԼ

altՍխալվելու  հեռանկարից առաջացած վախերը մարդկանց անգործության են մատնում: 
Վախերով առաջնորդվող մարդը, արտաքին պայմաններից անկախ,  ոչ թե ապրում է, այլ՝ գոյատևում: Վախը մարդուն կախվածության մեջ է պահում այն ամենից, ինչից վախենում է: Վախից ծնվում են սթրեսներն ու ֆրուստրացիաները: Մարդիկ վախենում են սխալներ գործել, հատկապես ուրիշների ներկայությամբ: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

              260913_Cox__Info.jpgՆախագահ Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Սեպտեմբերի 25-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:

Նիստի սկզբում գործադիրի քննարկմանը ներկայացված` 2014-16 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրին անդրադառնալով, կառավարության ղեկավարը փաստել է, որ այն ԼՂՀ Նախագահի նախընտրական, ինչպես նաև կառավարության գործունեության ծրագրերի դրույթներին համահունչ մշակված ծրագրային փաստաթուղթ է, որի ընդունումը պայմանավորված է 2014 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ` հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներառելու նպատակով:

Subscribe to this RSS feed