[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 05 Սեպտեմբերի 2013

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՆՇՎՈՒՄ

varch.jpgՍեպտեմբերի 3-ին ԼՂՀ կառավարությունում համատեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելուց հետո  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ կառավարության ղեկավար Արա Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում հիմնված ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ, որտեղ մի հարկի տակ տարբեր ընկերություններ են գործում: 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ

ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդն օրերս տեղի ունեցած նիստում հրապարակեց 2013թ.  հունվարի 21-ից հունիսի 7-ը ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 100 տոկոս բաժնեմասնակցություն ունեցող  5 առևտրային ընկերություններում` ՙՋերմոցային տնտեսություն՚, ՙՄարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ՚, ՙԱգրոտնտեսություն թիվ 1՚, ՙՄեքենատրակտորային կայան՚ և ՙՀադրութի ագրոտնտեսություն՚ փակ բաժնետիրական ընկերություններում 2011 և 2012 թվականների ընդգրկմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: 

ԱՆԴՐԵՅ ԲԱԲԱԵՎԻ ՙԱՐԾՎԱԲԵՐԴԸ՚ ԿԵՍ ԴԱՐ ԱՆՑ ՀՆՉԵՑ ՇՈՒՇԻՈՒՄ

010913_Shushi_Opera__1__Info.jpgՍեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական ուսումնարանի բակում բացօթյա տեղի ունեցավ ծննդով արցախցի Անդրեյ Բաբաևի ՙԱրծվաբերդ՚ օպերայի արցախյան առաջնախաղը, որը նվիրված էր Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձին: 

ԱՐՑԱԽԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

rrre.jpgՍտեփանակերտի քաղաքապետարանը ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության  շրջանակներում սեպտեմբերի 2-ին հանդիսավոր կերպով բացեց երկար տարիներ ԼՂԻՄ-ի գլխավոր ճարտարապետ աշխատած, ստեփանակերտցիների կողմից սիրված մի շարք կառույցների հեղինակ Արամ Շիրինյանի հարթաքանդակը։

ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ

ԼՂՀ հռչակման օրվան նվիրված միջոցառում անցկացվեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Խաղաղության հրապարակում առավոտյան մարդաշատ էր։ Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրում ծաղիկներ դրվեցին խոնարհված 3 պատերի մոտ, որոնց վրա քանդակված են շրջանի տարածքում նահատակված ազատամարտիկների անունները: 

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարության  որոշմամբ,  Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման, ինչպես նաև  Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ  հռչակման օրվա  և Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության  հանրաքվեի  և Սահմանադրության օրվա   կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն։ 

ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է

altՕգոստոսի 28-30-ը Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց սեղանի թենիսի ԼՂՀ առաջնությունը, որին մասնակցում էին հանրապետության տարբեր շրջաններ ներկայացնող մարզիկներ:
Չորս ենթախմբերում 1-2-րդ տեղերը գրավածները կազմեցին եզրափակիչ ութնյակ, այնուհետև շրջանային մրցակարգով որոշվեցին մրցաշարի հաղթողները:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

            1.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Subscribe to this RSS feed