[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 20 Հունվարի 2015

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր

      Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգեւատրվել է "Արիության համար" մեդալով։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:


200115_SeryozhaAvetisyan_DatakanHamakarg__Info.jpgՄիջոցառման սկզբում Նախագահը եւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, եւ մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը:

Հաղորդագրություն

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

mid.jpgՀունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

5.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի հնարավորություններին։

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՙՍՊԻՏԱԿ՚ ԵՂԵՌՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

0114baku1.jpg1990թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեց հայերի ջարդը, որը տեւեց մեկ շաբաթ: Այն դադարեցվեց միայն յոթերորդ օրը` քաղաքը խորհրդային զորքեր մտցնելուց հետո: Բաքվի ողբերգությունը հարյուրավոր հայերի կյանքի գին ունեցավ:

ՇԱՌԼԻ ԷԲԴՈՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 Ֆրանսիան եւ, ընդհանրապես, աշխարհը ցնցած իսլամական ծայրահեղական ձեռագիր ունեցող ահաբեկչությունն այս օրերին իր վրա է կենտրոնացրել երկրագնդի ուշադրությունը: Վերլուծությունները, բանավեճերը, շարժումները շարունակում են ընդգրկել աշխարհի տարբեր անկյուններ: 

Պարզվում է՝  երկրագունդն իր կարեւորագույն աշխարհագրական միջավայրերով անվտանգության գոտիներից դուրս է եկել եւ կարող է դիմագրավել նման արարքների շարունակականությունը:

ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Արցախում գյուղատնտեսության զարգացումը դիտվում է որպես կարևորագույն և առանցքային խնդիր: Վերջինիս զարգացման համար միանշանակ անհրաժեշտ է պետական աջակցություն, քանի որ գյուղացին միայնակ չի կարող մշակել իր հողը` չունենալով մշակաբույսերի մշակման պահանջվող մակարդակի փորձ: 

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է

Արցախ աշխարհը գյուղատնտեսական երկիր է, ուստիև նրա զարգացումն առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսության լիարժեք ու համամասնական զարգացմամբ, ինչն էլ երկրի անվտանգության հիմքն է հանդիսանում: Ահա թե ինչու գյուղատնտեսության զարգացման հարցերը միշտ եղել են ԼՂՀ կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ նրա արտադրանքով են պայմանավորված մարդկանց բարեկեցությունն ու կենսամակարդակը: 

ՃԱՐՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՐՁԱՎ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

 Ճարտարում հունվարի 18-ին ընտրական եռուզեռ էր: Քաղաքային համայնքի ավագանու անդամներ եւ քաղաքապետ էին ընտրում: Ավագանու կազմում 11 տեղի համար 20 թեկնածու էր պայքարում:  Քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունն ավելի խիստ է եղել:  Չորս թեկնածու է առաջադրվել, երկուսը նախկին Ճարտարի, երկուսն էլ՝ նախկին Ղուզե Ճարտարի համայնքից: 

Subscribe to this RSS feed