Items filtered by date: Ուրբաթ, 13 Մարտի 2015

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

1_Glxavor_1_.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել երկու հանրապետությունների նախարարությունների միջև առկա արդյունավետ համագործակցության համար: 

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ստորագրել է օրենքներ

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ստորագրել է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նախնական  մասնագիտական  (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքները։

ՄԱՔՍԻՄՆԵՐ՝ ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ

Գրող¬հրապարակախոս Մ. Հովհաննիսյանի ՙՉաստվածների խնջույքը՚ եռահատորյակում հրատարակված մանրաերկերում՝ էսսեն, առակներ, խոհեր, դիտողություններ և աֆորիզմներ, խտացված տեսքով իր արտացոլումն է գտել ճշմարտության փնտրտուքներում, բարու և չարի, մարդկային հոգու ճանաչողության հարցում մարդկության հսկայական փորձը։ 

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ ԽՀՀ անդամներին

Մարտի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի  համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

120315_ArtemAsatryan__Info.jpgՀանդիպմանը քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: 
Subscribe to this RSS feed