[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 24 Մարտի 2015

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ստորագրել է հրամանագիր Հասմիկ Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին։

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ

Մարտի 18-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվեց հուշ-երեկո՝ նվիրված մեր Գոյամարտի նվիրյալներից մեկի՝ Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակին։ Ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, Վլադիկ Խաչատրյանի հարազատները, ընկերները, Մարտունու հասարակության անդամներ, զինվորականներ։  

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐԴԵՆ ԴԵՆՍԻՏՈՄԵՏՐԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՈՍԿՐԱՆՅՈՒԹԻ ԽՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

13.jpgԱրդեն հինգ ամիս է՝ ԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում կատարվում է ոսկրերի ռենտգեն-դենսիտոմետրիկ հետազոտություն, այսինքն՝ ոսկրանյութի խտության, պնդաչափության թվային որոշում։ Այս հետազոտությամբ հնարավորություն է ընձեռվում ճշտել ոսկրի խտության աստիճանը և կանխարգելել օստեոպենիայի կամ օստեոպորոզի առաջացումը։ 
Subscribe to this RSS feed