[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 26 Մարտի 2015

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`ԼՂՀ թատերական արվեստի պատմությունն ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ "Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպության գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

 260315_AnvtangKhorhurdNist__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների եւ 2015թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը:

Հաղորդագրություն

          Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ

Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ընդունել է հանրապետության ջրային համակարգի մի խումբ աշխատակիցների՝ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ։

ԱՆՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ Է։ Ո՞ՒՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԱՊԱԳԱՆ

Երբ ասում են՝ Ադրբեջանի հետ պատերազմը չի բացառվում, սակայն դեռևս անհնար է՝ դա, ճիշտն ասած, քիչ է սփոփում։ Գուցե միայն այդ ՙդեռևս՚ ժամանակի պահով։ Իսկ ի՞նչ է սպասվում հետո։ Ելնելով նման պնդման տրամաբանությունից` պատերազմ։ Ինչ էլ որ ասեն ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչ էլ որ առաջարկեն միջազգային այլ կառույցներում՝ մադրիդյան կամ խաղաղ կարգավորման որևէ այլ սկզբունքներ, այդ կարգավորում կոչեցյալը չի լինի։

Իրադրությունն առաջնագծում

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍՊԱՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ashotyan.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 23-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ Արցախի պետական համալսարանում հանդիպեց կրթագիտական ոլորտի աշխատողների և ուսանողների հետ: 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի որոշմամբ այստեղ իրականացվող գիտական հետազոտությունների նյութերը զեկուցումների ու քննարկումների տեսքով պետք է ներկայացվեն հանրության լայն շրջանակներին։ Այս առումով կազմվել է օրացուցային պլան, ըստ որի՝ գիտական թեմաների ղեկավարները կամ կատարողները հանդես կգան զեկուցումներով, ապա  տեղի կունենան մասնագիտական քննարկումներ, որոնց նպատակը ձեռք բերված արդյունքները գիտության և արտադրության բնագավառում արմատավորելն է։

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ՝ ՎԱՂՎԱ ԼԱՎ ՕՐՎԱ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան (մինչև 1989 թվականը` Մ. Գորկու անվան) պետական դրամատիկական թատրոնն իր գոյության 83 տարիների ընթացքում որոնումների երկար ճանապարհ է անցել, գտել իր ստեղծագործական ուղին և իրավունք ստացել ուրույն վաստակով միանալու թատերարվեստի անհուն ծովին։ 
Subscribe to this RSS feed