[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 31 Մարտի 2015

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին:

Հանդիպմանը, որին  մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՙՀԲԸՄ-88՚ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Ghoulyan_AGBU_88_1_.jpgԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՙՀԲԸՄ-88՚ համաժողովի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ մասնակիցների, ովքեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Իրաքի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հայ համայնքները։

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Մարտի 27-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի գիտական նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ  ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, հրավիրվածներ Արցախի տարբեր բուհերից, դասախոսներ, ուսանողներ։

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ

2.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 30-ին հրավիրել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարմանը և գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

IMG_8696.jpgԱնգնահատելի է սպորտի ունեցած դերը երկրի ներկայացվածության, ճանաչման գործում, և պատահական չէ, որ մեր մարզիկների ձեռքբերումներն արժևորում ենք ինչպես մարզական, այնպես էլ  քաղաքական տեսանկյունից։ ԼՂՀ-ի նման երկրի համար միջազգային մրցաշարերում տարած  հաղթանակները հատկապես կարևոր են։ 

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

aa.jpgՄարտի 28-ին ավարտվեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքի ինտելեկտուալ խաղի հանրապետական փուլը։ Այն մեկնարկել էր մարտի 18-ին, որին մասնակցում էին ԼՂՀ ՊԲ 9 զորամասերի թիմեր։

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԼՂՀ ԿԳ նախարարության և ՙՄայրություն՚ ՀԿ-ի աջակցությամբ ՙՀայ պատանի ասպետ՚ ակումբը հանրապետությունում առաջին անգամ կազմակերպել է մրցույթ: Մարտի 26-ին Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում կայացավ շրջանային փուլը, որին մասնակցեցին 5 հանրակրթական դպրոցների՝ Բերձորի թիվ 1 դպրոցի ՙԱնմոռուկներ՚, Վ. Զատիկյանի անվան թիվ 2 դպրոցի ՙՎահան՚, Աղաձորի ՙՆեմեսիս՚, Արտաշավիի ՙԷրգիր՚ և Վարդուտի ՙՀայասա՚ թիմերը: 
Subscribe to this RSS feed