Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Items filtered by date: Friday, 12 June 2015

ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏՈՂԵՐՈՎ ԵՆ ԳՐՎԵԼՈՒ

ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ խորհրդարանին է ներկայացրել կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը՝ միաժամանակ դնելով իր վստահության հարցը։ Ծրագրի քննարկումը խորհրդարանի՝ հունիսի 10-ի նիստում ավարտվել է ժամը 12.50 րոպեին։ 

ՙԵԹԵ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ, ԱՊԱ՝ ՈԳՈՒ ՊԱԿԱՍԻՑ՚

Nvard.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում բացվել է ՙԵղեռն՝ եղեռնից հետո՚ խորագրով ցուցահանդեսը, որի հեղինակն է անվանի հուշարձանագետ, պատմաբան և բանահավաք Սամվել Կարապետյանը։ Նա ավարտել է Երևանի թիվ 48 դպրոցը։ 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ

Վարանդա թրավլ՚ ՍՊԸ տուրիստական գործակալությունն արդեն նոր անուն չէ արցախյան զբոսաշրջային շուկայում։ Այն սկսել է գործունեություն ծավալել 2009 թվականից և վեց տարվա ընթացքում հասցրել է բարի համբավ ձեռք բերել զբոսաշրջիկների շրջանում, ներկայանալ որպես կայուն զարգացող՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություն։ 

ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Հունիսի 9-ին մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի է ունեցել բալետային արվեստի երեկո: Այն կազմակերպվել էր Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի ուսանողների և դասատուների ուժերով` հաստատության գեղարվեստական ղեկավար Մհեր Բաբայանի ղեկավարությամբ: Երեկոյին ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարներ Նարինե Աղաբալյանն ու Սլավա Ասրյանը:

ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

 
 

Ուկրաինական հակամարտության հետ կապված՝ նոր թափ է ստանում մրցակցային պայքարն աշխարհի ուժային կենտրոնների միջև։ Կրեմլից ու Կիևից հնչող հայտարարությունները փաստորեն ի չիք են դարձնում ոչ հեռավոր անցյալում Մինսկում ՙՆորմանդական քառյակը՚ ներկայացնող պետությունների (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա) միջև ձեռք բերված համաձայնությունը կրակի դադարեցման և ծանր զրահատեխնիկան հետ քաշելու շուրջ։

Հաղորդագրություն

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Subscribe to this RSS feed