Items filtered by date: Հինգշաբթի, 07 Դեկտեմբերի 2017

ՀԱՐԱԶԱՏ ԲՆՕՐՐԱՆԻ ՍԻՐՈՎ ԱՌԼԵՑՈՒՆ

Արցախցին իր լեռների պես հպարտ է ու անկոտրում: Նա հողից հաց է քամում իր հորովելաշունչ երգերով, զավակներ մեծացնում աստվածաշնչյան պատգամներով և հույսն իբրև դրոշ պարզած` շարունակում ապրել ու տոկալ` ամբարելով իր մեջ լավատեսությունն ու հավատը, ամրացնելով ստեղծագործ ոգին: 

ԱՅՑ ԱՐՑԱԽԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներս, կուրսղեկ, գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ, ճանաչողական և ուսուցողական նպատակներով այցելեցինք Արցախի զոհված ազատամարտիկների թանգարան:

ՙՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՉԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ՚ ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Շուրջ մեկ տարի առաջ Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից մեկնարկեց քաղաքացիական լրագրության և հասարակական ակտիվության հիմունքների ուսուցման ծրագիր չաշխատող կանանց համար։ 2016 թվականի նոյեմբերին մրցութային կարգով ընտրվել են 25-55 տարեկան 10 կին, ովքեր ամիսը 2 անգամ կազմակերպվող մեկօրյա թրենինգների միջոցով անցել են 10 ամսվա ուսումնական դասընթաց։

Subscribe to this RSS feed