Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵԼ Է ՙԱՍ­ՊԵՏ՚ ՌԱԶ­ՄԱ­ՄԱՐ­ԶԱ­ԿԱՆ ՃԱՄ­ԲԱ­ՐԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ ու­ժե­րով նա­խա­զո­րա­կո­չա­յին տա­րի­քի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար գոր­ծող ՙԱս­պետ՚ ռազ­մա­մար­զա­կան ճամ­բարն սկ­սել է իր գոր­ծու­նեու­թյու­նը: Հու­նի­սի 28-ին տե­ղի ու­նե­ցավ նրա հան­դի­սա­վոր բա­ցու­մը: Ներ­կա էին պե­տա­կան այ­րեր, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ծնող­ներ:

ՙԱ­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում այս­տեղ նո­րից հա­րյու­րա­վոր հայ պա­տա­նի­ներ Ար­ցա­խից, մայր հայ­րե­նի­քից ու սփյուռ­քից կհա­մա­տե­ղեն ի­րենց հա­ճե­լի հան­գիս­տը զին­վո­րա­կան նախ­նա­կան պատ­րաս­տու­թյան վար­ժանք­նե­րի հետ՚,- մեկ­նար­կի ա­ռի­թով ճամ­բա­րա­կան­նե­րին ուղղ­ված ող­ջույ­նի և շնոր­հա­վո­րան­քի իր խոս­քում ա­սել է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:
Ռազ­մա­մար­զա­կան ճամ­բա­րի դե­րը Ն. Ա­ղա­բա­լյա­նը կարևո­րեց այն ա­ռու­մով, որ 10-րդն ա­վար­տած տղա­ներն այս­տեղ պատ­րաստ­վում են ի­րենց կյան­քի կարևոր ա­ռա­քե­լու­թյա­նը` հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը: Նրան­ցից շա­տերն ա­միս­ներ, ո­մանք` մեկ տա­րի հե­տո կփո­խա­րի­նեն սահ­մա­նին կանգ­նած մեր զին­վոր­նե­րին: Ի տար­բե­րու­թյուն պա­տե­րազ­մի թո­հու­բո­հի մեջ կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի հիմ­քի վրա ստեղծ­ված բա­նա­կի զին­վոր­նե­րի, ո­րոնք չու­նեին ժա­մա­նակ ու հնա­րա­վո­րու­թյուն պատ­րաստ­վե­լու, այ­սօր­վա սե­րուն­դը բա­նա­կա­յին ծա­ռա­յու­թյա­նը նա­խա­պատ­րաստ­վում է դեռ դպ­րո­ցից, նաև` այս­պի­սի ճամ­բա­րա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ: Դպ­րո­ցում նախ­նա­կան զին­վո­րա­կան պատ­րաս­տու­թյուն ա­ռար­կա­յից ստա­ցած տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը նրանք կի­րա­ռում են ռազ­մա­մար­զա­կան ճամ­բա­րում, բա­նա­կա­յին ա­ռօ­րյա­յին և բա­նա­կի կարգ ու կա­նո­նին նրանց ա­ռա­ջին գործ­նա­կան ծա­նո­թու­թյու­նը հենց այս­տեղ է կա­յա­նում: Իսկ այս­տեղ ձեռք­բե­րած ըն­կեր­նե­րին վա­ղը հաս­տատ կհան­դի­պեն մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան ժա­մա­նակ, և միա­սին ա­վե­լի հեշտ կլի­նի տա­նել դժ­վա­րու­թյուն­նե­րը: ՙԱս­պետ՚ ճամ­բա­րի կարևո­րա­գույն կող­մե­րը ներ­կա­յաց­րեց ԿԳՍ նա­խա­րա­րը` որ­պես ա­պա­ցույց բե­րե­լով նաև բա­նա­կի այն սպա­նե­րին, ով­քեր ան­ցել են ՙԱս­պետ՚ ճամ­բա­րով և շա­հե­կա­նո­րեն տար­բեր­վում են մյուս­նե­րից:
ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նու­նից ճամ­բա­րա­կան­նե­րին ող­ջու­նեց ՊԲ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան աշ­խա­տանք­նե­րի բաժ­նի պետ, գն­դա­պետ Նո­րայր Մկրտ­չյա­նը` հա­վաս­տե­լով, որ նա­խա­րա­րու­թյունն այ­սու­հետ ևս շա­րու­նա­կե­լու է սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ու կա­ռույց­նե­րի հետ և ա­ջակ­ցու­թյունն այն­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րի ու ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ինչ­պի­սիք են ռազ­մա­մար­զա­կան ճամ­բար­նե­րը, հրաձ­գու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րը, ա­րիու­թյան դա­սե­րը և այլն: Իր հեր­թին նա ՙԱս­պետ՚-ը կարևո­րեց նրա­նով, որ այս­տեղ անց­կաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ մոտ են բա­նա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին, ո­րոնք էլ ի­րենց հեր­թին տա­լիս են այն հմ­տու­թու­յուն­ներն ու ու­նա­կու­թյուն­նե­րը, ո­րոնք ան­րա­ժեշտ են ա­պա­գա զին­վո­րին:
ՙԱս­պետ՚-ը սկիզբն է լավ, խե­լա­ցի, ար­ժա­նա­պա­տիվ զին­վոր դաս­տիա­րա­կե­լու հա­մար: Ան­ձն­վեր, խե­լա­ցի և բա­նի­մաց , զեն­քին լավ տի­րա­պե­տող, դժ­վա­րու­թյուն­նե­րից խու­ճա­պի չմատն­վող, սա­ռը դա­տո­ղու­թյամբ ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ու­նակ զին­վո­րը մար­տու­նակ բա­նա­կի հիմքն է՚,- իր խոս­քում ա­սաց ԱԱՄ ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սարդ­կան թևի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Գրի­գո­րյա­նը:
Ճամ­բա­րի պետ, մա­յոր Ար­սեն Հա­րու­թյու­նյա­նը մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ ջո­կե­րի ձեռք­բե­րած ռազ­մա­կի­րա­ռա­կան հմ­տու­թյուն­ներն ու ու­նա­կու­թյուն­նե­րը տե­սա­նե­լի կլի­նեն անց­կաց­վող մր­ցում­նե­րում: Հաղ­թող ճա­նաչ­ված ջո­կերն ու ա­ռան­ձին մաս­նա­կից­ներ կխ­րա­խուս­վեն ՊՆ ար­ժե­քա­վոր նվեր­նե­րով և պատ­վոգ­րե­րով: Նա­խա­տես­ված են տար­բեր ան­վա­նա­կար­գե­րով խրա­խու­սում­ներ` ՙԼա­վա­գույն հրա­ձիգ՚, ՙԼա­վա­գույն շախ­մա­տիստ՚, ՙԼա­վա­գույն ճամ­բա­րա­կան՚ և այլն: Ի­րենց լա­վա­գույնս ցու­ցա­բե­րած ճամ­բա­րա­կան­նե­րի հա­մար շնոր­հա­կա­լագ­րեր կու­ղարկ­վեն հա­մա­պա­տաս­խան դպ­րոց­ներ:
Ճամ­բա­րի բա­ցումն ի­րենց ե­լույթ­նե­րով շնոր­հա­վո­րե­ցին ՊԲ ՙԱս­պետ՚ հա­մույ­թի տղա­նե­րը: