[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ԹԵ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՆԻԾԻՐ ԽԱՎԱՐԸ, ԱՅԼ ՓՈՐՁԻՐ ԻՆՔԴ ՄԻ ՄՈՄ ՎԱՌԵԼ

Հար­ցազ­րույ­ցը՝ 

Հեն­րիխ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մար­տա­կերտ­ցին ա­նա­սե­լի-անն­կա­րագ­րե­լի դժ­վա­րու­թյուն­ներ կրեց։ Սա­կայն դրանք հաղ­թա­հա­րելն ա­վե­լի քաղց­րաց­րին բնա­կա­վայ­րիդ յու­րա­քան­չյուր թիզ հո­ղը, շար­քա­յին մար­տա­կերտ­ցու կող­մից սր­տա­ցավ վե­րա­բեր­մունք է ցու­ցա­բեր­վում հա­մայն­քա­յին գույ­քի նկատ­մամբ և այդ­տեղ ապ­րե­լը դար­ձավ հպար­տու­թյուն։
Քա­ղա­քում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ու խն­դիր­նե­րի մա­սին է մեր հար­ցազ­րույ­ցը նո­րըն­տիր հա­մայն­քի ղե­կա­վար Մի­քա­յել ԳՅՈՒՐ­ՋՅԱ­ՆԻ հետ։

-Բնա­կա­վայ­րի ՙՍա­րա­լանջ՚ թա­ղա­մա­սից դե­պի Ստե­փա­նա­կերտ տա­նող մայ­րու­ղի իջ­նե­լիս տե­սա, որ կա­ռուց­ված ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րա­կի գույքն անխ­նա շա­հա­գոր­ծու­մից շար­քից դուրս է ե­կել, գրե­թե այդ­պես էր վի­ճա­կը նաև Ա­կա­դե­միկ Սա­խա­րո­վի փո­ղո­ցի­նը։ Պա­րոն Գյուր­ջյան, ինչ է կա­տար­վում, Ձեր գնա­հա­տա­կա­նը։
-Ցա­վոք, ճիշտ եք, և գու­ցե կրկն­վի այն­քան, քա­նի դեռ ո­մանք չեն գի­տակ­ցում, որ հա­մայն­քա­յին ցան­կա­ցած գույք բո­լո­րիս սե­փա­կա­նու­թյունն է։ Հաս­տատ ոչ ոք իր տան գույ­քը չի փչաց­նում, անխ­նա չի օգ­տա­գոր­ծում, իսկ մեզ մոտ, այն լրի­վու­թյամբ փչաց­րել են։ Մի­թե գե­ղե­ցիկ չէ, որ բա­կե­րում ե­րե­խա­նե­րի հա­մար խա­ղահ­րա­պա­րակ­ներ են գոր­ծում։ Հու­սանք, որ ե­ղա­ծը ան­տար­բե­րու­թյան հետևանք է, ու, հաս­տատ, մի օր կփոխ­վի բո­լո­րիս վե­րա­բեր­մուն­քը մեր շր­ջա­պա­տի հան­դեպ, կլի­նենք ա­ռա­վել ու­շա­դիր ու սե­փա­կա­նա­տի­րոջ սր­տա­ցա­վու­թյամբ կվար­վենք մեզ պատ­կա­նող հա­մայն­քա­յին գույ­քի հետ։ Քանդ­վա­ծը պա­հես­տա­վոր­վել է նո­րոգ­ման ու հե­տա­գա­յում օգ­տա­գործ­ման հա­մար։
-Օր­վա ցան­կա­ցած ժա­մի քա­ղա­քում ե­րի­տա­սարդ­նե­րի ակ­տիվ շարժ կա, բայց շատ հա­ճախ գե­ղե­ցիկ կա­հա­վոր­ված զբո­սայ­գի ու պու­րակ չլի­նե­լու պատ­ճա­ռով նրան­ցից շա­տե­րը գե­րա­դա­սում են ի­րենց հան­գիստն անց­կաց­նել Ստե­փա­նա­կեր­տում։
-Հա­մա­ձայն եմ, որ ե­րի­տա­սարդ­նե­րի հան­գս­տի և հա­գե­ցած ժա­ման­ցի հա­մար քա­ղա­քում գրե­թե գո­տի­ներ չկան։ Տա­րի­ներ ա­ռաջ սե­փա­կա­նաշ­նորհ­վել էր ՙԲուլ­վար՚ կոչ­վող տա­րած­քը, ին­չը մեր ժա­մա­նակ­նե­րի ե­րի­տա­սար­դու­թյան հա­մար ա­մե­նագ­րա­վիչ տեղն էր, ո­րը, այժմ չի գոր­ծում, իսկ Ա­կա­դե­միկ Սա­խա­րո­վի փո­ղո­ցի հա­րա­կից հան­գս­տյան գո­տին վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի։ Սա­կայն Մար­տա­կեր­տում առ­կա են սր­ճա­րան­ներ, որ­տեղ ի­րենց հան­գիստն ու ժա­մանցն է անց­կաց­նում մեր ե­րի­տա­սարդ­նե­րի մի մա­սը։
-Այ­սօր էլ բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը օ­րա­կար­գում են։ Պա­րոն քա­ղա­քա­պետ, հատ­կա­պես, ին­չի՞ն եք ա­վե­լի շատ ու­շադ­րու­թյուն դարձ­նում։
-Ա­յո, բա­րե­կար­գումն ան­չափ կարևոր է, այն նոր հար­մա­րու­թյուն է ստեղ­ծում, ոգևո­րում քա­ղա­քա­ցի­նե­րին։ Վերջ­նա­կա­նա­պես լուծ­վել է փո­ղո­ցա­յին լու­սա­վո­րու­թյան հար­ցը, բնակ­չու­թյու­նը ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան օգտ­վում է խմե­լու ջրից ու բնա­կան գա­զից, ծայ­րա­մա­սա­յին հատ­վա­ծի ճա­նա­պարհ­նե­րը խճա­պատ­վել են, հարկ ե­ղած դեպ­քում նո­րոգ­վում, քա­ղա­քի կա­նաչ գո­տի­նե­րում աշ­խա­տանք­նե­րը չեն դա­դա­րում, նրանք մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են։ Նշեմ, որ ներ­կա­յում ՙՎի­րաժ՚ ՍՊԸ-ն աշ­խա­տանք­ներ է տա­նում մինչև քա­ղա­քի մուտքն աս­ֆալ­տա­պա­տե­լու ուղ­ղու­թյամբ։Տե­ղադր­վում են նոր եզ­րա­քա­րեր, կա­ռուց­վում է ջրա­հե­ռաց­ման նոր հա­մա­կարգ։ Մար­տա­կեր­տում լուծ­վել է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի տա­նիք­նե­րի հիմ­նա­նո­րո­գու­մը, միայն այս տա­րի փոխ­վել են մաս­նա­վոր տնե­րի 46 տա­նիք­ներ։ Այն­պես, որ օր օ­րի բա­րե­կարգ­վում և գե­ղեց­կա­նում է շրջ­կենտ­րո­նը։ Օգտ­վե­լով ա­ռի­թից` կոչ եմ ա­նում մեր բա­րե­րար­նե­րին և կա­րող մարդ­կանց. ե­թե սի­րում ես ծնն­դա­վայրդ, միա­ցիր նրա բար­գա­վաճ­ման աշ­խա­տանք­նե­րին։
Քա­ղա­քը մաս­նակ­ցում է Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կերպ­վող ա­մե­նա­մյա բեր­քա­ռատ աշ­նան փա­ռա­բան­ման տո­նին։ Այդ աշ­խա­տանք­նե­րը հիմ­նա­կա­նում կազ­մա­կեր­պում է շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյուղ­բա­ժի­նը։ Ներ­կա­յաց­նում ենք գյու­ղա­ցու ազ­նիվ քր­տին­քով ստեղ­ծած բերք ու բա­րի­քը, հյու­թեղ մր­գեր, հա­մեղ ա­նու­շե­ղեն և այլն։ Տո­նին մաս­նակ­ցում է նաև ՙԱր­զի գրուպ՚ ՍՊԸ-ն։
-Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը. ինչ­պես է այն ի­րա­կա­նաց­վում, հա­տուկ օր կա՞ նշա­նակ­ված։
-Ոչ, հա­տուկ օր չկա, ըն­դու­նե­լու­թյու­նը կա­տա­րում ենք ա­մեն օր։ Ե­կած­նե­րից շա­տե­րը դի­մում են սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան, բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման, սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քի վե­րա­կան­գն­ման և այլ հար­ցե­րով, ո­րոնց մի մա­սին տե­ղում դրա­կան լու­ծում է տր­վում։
Եվս մի քա­նի տա­րի, և բո­լո­րիս հա­մա­տեղ ջան­քե­րի շնոր­հիվ Մար­տա­կեր­տը կվե­րա­կանգ­նի եր­բեմ­նի ար­տա­քին տես­քը: Դրա­նում մեծ է ոչ միայն բա­րե­րար­նե­րի, այլև պե­տու­թյան ծան­րակ­շիռ ներդ­րու­մը:

 

 

 

 

 

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 08 Հունվարի 2020 16:10