Logo
Print this page

Վաշտային մարտավարական ցուցադրական զորավարժություն

 

ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին տանկային բրիգադի ստորաբաժանումներից մեկի  հետ մայիսի 8-ին անց են կացվել մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղեր, որոնք կրում էին նաև ցուցադրական-ուսուցողական բնույթ և նպատակ ունեին զորամասի գումարտակ-վաշտ օղակի հրամկազմին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ՝ նման զորավարժությունների նախապատրաստման և անցկացման համար: Նախքան պայմանական մարտական դրվագների խաղարկումը՝ ծավալված ուսումնական տեղամասերում ուսուցանվող անձնակազմը ծանոթացել է վաշտային մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգին, մշակվող փաստաթղթերին, նոր տիպի տանկային թաքստոցների կառուցվածքին ու կահավորման առանձնահատկություններին, մարտի ժամանակ վիրավոր զինծառայողներին բժշկական առաջին օգնության ցուցաբերմանը, սպառազինության ու ռազմական տեխնիկայի նախապատրաստմանը մարտական գործողություններին և այլ ուսումնական հարցերի, որոնք առնչվում են նման բնույթի զորավարժություններին:

Պայմանական մարտի խաղարկման գործնական փուլում տանկային վաշտը՝ ուժեղացված մոտոհրաձգային, հրետանային և հակաօդային պաշտպանության միջոցներով, կատարել է տագնապով վերկաց, իրականացրել ռազմերթ և, ծավալվելով կրակային բնագծում, ջախջախել մխրճված հակառակորդին ու զբաղեցրել առավել նպաստավոր բնագծեր՝ արժանանալով բրիգադի հրամկազմի ‹‹լավ›› ու ‹‹գերազանց›› գնահատականներին:

Հավելենք, որ նման զորախաղերում առաջիկա շաբաթներին կներգրավվեն ՊԲ-ի բոլոր նման ստորաբաժանումները:

 

 

 

Last modified onՈւրբաթ, 08 Մայիսի 2020 16:41
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.