Քրդերը պայթեցրել են Ադրբեջանին զինող թուրքական ռազմական գործարանն ու Իրան-Թուրքիա գազատարը
«Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ) պայթեցրել է Իրան-Թուրքիա գազատարը: Live24.am-ի փոխանցմամբ՝ գրում է Livenews.am կայքը
Իրանը ստիպված է եղել դադարեցնել Թուրքիայի գազամատակարարումը:
Անկարայում հրթիռներ արտադրող «Roketsan» գործարանը հարձակման է ենթարկվել HBDH «վրիժառուների ստորաբաժանման» կողմից՝ հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով:
«Roketsan»-ը պաշտպանական ընկերությունը մեկն է այն ընկերություններից, որոնք ակտիվորեն զինում են Ադրբեջանին առնվազն վերջին 20 տարիների ընթացքում:
Թուրք պաշտոնական անձանց կողմից «Roketsan» գործարանի վրա պարտիզանների հարձակման մասին տեղեկությունների հաստատումը դեռևս չի ստացվել:
ANF լրատվական գործակալությունը՝ «Թուրքիայի ժողովուրդների միացյալ հեղափոխական շարժումը» իր կայքում տեղադրել է գրավոր հայտարարություն, որում պատասխանատվություն է ստանձնել թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերության դեմ «հատուցման գործողությունների համար»:
Սերգեյ Շաքարյանց