Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախը մարտավարական նպատակով առաջնագծի որոշ ուղղություններում հետ է քաշել զորքերը. պարզաբանում

 

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը. նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է դրա հիմնական պատճառները: «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը, որպեսզի.

ա) խուսափի ավելորդ զոհերից,

բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»: