[ARM]     [RUS]     [ENG]

Իրանը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, ձեռնարկում է նաև որոշակի քայլեր. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների  վերաբերյալ Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ. ձեռնարկվում են նաև որոշակի քայլեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արծրուն Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամի հայտարարությունը,  թե Իրանն ավելի կոշտ քայլերի է դիմելու, եթե երկրի տարածք արկեր ընկնեն:

«Իրանի կողմից մի քանի անգամ տեսել ենք քաղաքական և նաև այս դեպքում ռազմական գործչի ղեկավարի հայտարարությունները: Իրանը ձեռնարկում է որոշակի այլ քայլեր և չի սահմանափակվում միայն հայտարարություններով »,- նշեց Հովհաննիսյանը:

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 06 Հոկտեմբերի 2020 18:05