[ARM]     [RUS]     [ENG]

Շոյգուն իր թուրք գործընկերոջը հայտնել է հակամարտության գոտի զինյալների տեղափոխման կապակցությամբ ՌԴ մտահոգության մասին

 

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատկապես մտահոգված Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման մասին տեղեկատվության կապակցությամբ»,- ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից երկուշաբթի հեռախոսազրույցների ընթացքում հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին:

Հոկտեմբերի 12-ին Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի ՊՆ ղեկավարը հեռախոսային բանակցություններ են վարել Հայաստանից եւ Ադրբեջանից իր գործընկերներ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: