[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը. Դավիթ Տոնոյան

 

Իրավիճակը Արցախում այս պահին բավական հանգիստ է, վերահսկելի, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ լուրջ լռություն է տիրում եւ շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

«Տեղակայումը իրականացվում է Հայաստանից Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակավեն Լեռնային Ղարաբաղի սահմանների եւ շփման գծի երկայնքով»,- ասաց նա:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե շատերը այս համաձայնագիրը որակեցին որպես  դավաճանություն, ՊՆ նախարարն ասաց, որ վիրավորական է համարում այդ պիտակավորումները, քանի որ Զինված ուժերը, կառավարությունը, սփյուռքը արել են իրենց առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնենք:

«Ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարմման առումով կարելի է ասել տոտալ բլոկադայի պայմաններում: Այն, ինչ-որ կատարվել է թկիունքային մատակակարման եւ սպառազինության տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է բացի ռազմական գործողություններից հերոսամարտ համարել, արվել է անհնարինը: Զինված ուժերը կատարել է առավելագույն հնարինը: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի` Ադրբեջանի զինված ուժերին,  գերսպառազինված,  եւ եթե ինձ կարող են հարցնել, իսկ ինչու դուք սպառազինված չէիք, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով եւ ռեսուրսների առումով ես կարծում  եմ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունը անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից, ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության եւ հրամանատարական կազմի առումով: Չենք մոռանում նաեւ վարձկան-ահաբեկիչների հազարավոր բանակը, որին մենք դիմակայել ենք: Ես վստահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը: Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը որ ժամանակ առ շամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները որ Ադրբեջանը օգտագոծել է ԹՈւրքիայի օգնությամբ, որոշ պարագայում անհնար է դարձրել մեր հարձակումը»,-ասաց նա:

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 10 Նոյեմբերի 2020 18:40