Logo
Print this page

Ամբողջը հորինվածք է. ՀՀ ՊՆ խոսնակի անդրադարձը զենքի վաճառքի մասին համացանցում շրջանառվող տեղեկությանը

 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը զենքի վաճառքի մասին համացանցում շրջանառվող տեղեկությունը սուտ է որակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Շուշան Ստեփանյանը նշել է, որ դրա նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը:

«Դա լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»,-նշել է Շուշան Ստեփանյանը:

Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել զենքի վաճառքի գործարքներում, շրջանառվում են իբր դրանց մասին հավաստող փաստաթղթեր:

 

 

 

Last modified onԿիրակի, 15 Նոյեմբերի 2020 11:10
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.