Ռուսաստանցի փրկարարները ճամբար են տեղակայել Ստեփանակերտի մերձակայքում

 

Ռուսաստանցի փրկարարները, ովքեր ժամանել են Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ճամբար են տեղակայել Ստեփանակերտի մերձակայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փրկարարներին հատկացվել է Իվանյան գյուղի քաղաքապետարանի շենքը, որտեղ կտեղակայվեն օպերատիվ շտաբը եւ ՌԴ ԱԻՆ աշխատակիցները: Այստեղից կհամակարգվեն օպերատիվ խմբի գործողությունները եւ հատուկ կապ կիրականացվի Մոսկվայի հետ:

Խումբը պետք է լինի Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից՝ պատերազմից հետո տեղի բնակչությանը օգնելու համար:

Այժմ դրանում ընդգրկված են ՌԴ ԱԻՆ 30 աշխատակիցներ, բայց նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է 150 մարդ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: