[ARM]     [RUS]     [ENG]

Զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ են ընթանում Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում

 

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախպի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։

«Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:

Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:

Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱԻ պետական ծառայությունը բանակցող կողմ չի հանդիսանումԱրցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերումԲացի այդծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբորտեղ զինծառայողների մասին փաստացի տեղեկություններ են հավաքվումքարտեզագրվում և փոխանցվում բանակցող կողմերին:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 07 Դեկտեմբերի 2020 07:41