[ARM]     [RUS]     [ENG]

Ռուսական հրամանատարությունը վստահեցրել է, որ պայմանավորվել են վիճակը կայունացնել. Հայկ Խանումյան

 

Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 12-ի երեկոյան հավաքվել են Ստեփանակերտում տեղակայված ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Այսօր թշնամին, օգտագործելով հրետանի, գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Մեր կողմից ունենք 6 վիրավոր: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել: Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Այսօր՝ ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»,-նշել է Խանումյանը:

 

 

 

Last modified onԿիրակի, 13 Դեկտեմբերի 2020 05:54