[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍԸ՝ ԱՂԱՎՆՈՅԻ ԱՓԻՑ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

 Ար­ցա­խյան 2020թգ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Քա­շա­թա­ղի շր­ջա­նից հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լիս նա­հա­տակ­վե­ցին 40-ից ա­վե­լի հե­րոս­ներ, կան 3 տաս­նյա­կից ա­վե­լի ան­հայտ կո­րած տղա­ներ, ա­վե­լի շատ են վի­րա­վոր­նե­րը։ Քա­շա­թաղ­ցի­նե­րի հայ­րե­նա­սի­րու­թյու­նը միշտ է երևա­ցելգ թե՜ խա­ղաղ օ­րե­րին, թե՜ պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նակ­նե­րում։

Սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­ված պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օ­րը շատ կա­մա­վոր­ներ էին պատ­րաստ մեկ­նե­լու ա­ռաջ­նա­գիծ, ժա­մա­նա­կին զին­կո­մի­սա­րիատ էին ներ­կա­յա­ցել պա­հես­տա­զո­րա­յին­նե­րը, ով­քեր ստա­ցել էին ծա­նու­ցա­գիր։ Շր­ջա­նի Ա­ղավ­նո գե­տի հով­տից տղա­ներն ա­ռա­ջին­նե­րից էին, որ տե­ղում էին և պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րը մեկ­նե­ցին ճա­կատ։ Մո­շա­թաղ գյու­ղից էր Գոռ Հա­կո­բի Գաս­պա­րյա­նը։ Երբ կազ­մա­վոր­վեց Քա­շա­թա­ղի շր­ջա­նը, Ա­ղավ­նո­յի հով­տի Մո­շա­թա­ղը վե­րա­հա­յա­ցած ա­ռա­ջին բնա­կա­վայ­րե­րից էր։ Մաս­նա­գի­տու­թյամբ նկա­րիչ ու շի­նա­րար Հա­կոբ Գաս­պա­րյանն այդ ժա­մա­նակ ու­ներ 3 զա­վակ և ըն­տա­նի­քով այս­տեղ ե­կավ 1995 թվա­կա­նին։ Գո­ռը 2 տա­րե­կան էր, ծն­վել է 1993թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին։ Մո­շա­թա­ղում շու­տով սկ­սեց գոր­ծել հան­րակր­թա­կան դպ­րո­ցը, որ­տեղ Հա­կո­բը սկ­սեց աշ­խա­տել որ­պես կեր­պար­վես­տի ու­սու­ցիչ։ Մո­շա­թա­ղում ծն­վե­ցին մյուս 4 զա­վակ­նե­րը՝ Ա­գա­պին, Ա­լի­նան, Սո­նան և Գա­գի­կը։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար նոր տուն կա­ռուց­վեց: Մեծ ու իս­կա­կան հա­յի գեր­դաս­տա­նում մե­ծա­ցավ Գո­ռը՝ հայ­րե­նա­սեր, բա­րի, բո­լո­րի կող­մից սիր­ված:
2018-ին ՙՀայ­րե­նա­սեր՚ ՀԿ-ի ֆի­նան­սա­վոր­մամբ հիմ­նա­նո­րոգ­վեց Մո­շա­թա­ղի դպ­րո­ցի շեն­քը, աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­ված էին Հա­կոբն ու որ­դի­նե­րը՝ Գրի­գո­րը, Գո­ռը, Հրա­չը։ 2018թ. գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րոցն ան­վա­նա­կոչ­վեց Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի հե­րոս Մե­րու­ժան Ստե­փա­նյա­նի ա­նու­նով։ Դպ­րո­ցում միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լուց հե­տո՝ 2011-ին, Գո­ռը զո­րա­կոչ­վեց Հա­յոց բա­նակ և զո­րացր­վեց 2013թ.: Կար­գա­պահ զին­վոր էր, զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րու­թյան կող­մից ար­ժա­նա­ցել է պարգևնե­րի, շնոր­հա­կա­լագ­րե­րի: Նույն 2013-ին ըն­դուն­վում է Ստե­փա­նա­կեր­տի Մես­րոպ Մաշ­տոց հա­մալ­սա­րա­նի տն­տե­սա­գի­տու­թյան բա­ժին:


Սի­րում էր իր եր­կի­րը, եղ­բոր՝ Հրա­չի հետ շր­ջում էր Մեծ Իշ­խա­նա­սա­րի ստո­րոտ­նե­րում, Ա­ղավ­նո­յի հով­տում, որ­տեղ բա­զում են Հա­յոց պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րը։ Ցավ էր ապ­րում, որ կոր­ծան­ման եզ­րին էր ի­րենց հա­մայն­քի տա­րած­քում գտն­վող Վա­րազ­գո­մի վան­քը՝ 9-րդ դա­րի հրա­շա­կերտ ե­կե­ղե­ցին։ Հոր և եղ­բայր­նե­րի հետ մաս­նակ­ցում էր ՙՀայ­րե­նա­սեր՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ձեռ­նարկ­ված դպ­րո­ցա­շի­նու­թյան աշ­խա­տանք­նե­րին։ Սա­կայն հայ մար­դը կարճ ժամ­կե­տով է մշ­տա­պես ապ­րել խա­ղաղ պայ­ման­նե­րում։ Ստիպ­ված է ե­ղել խա­ղաղ աշ­խա­տան­քը թող­նել ու զենք վերց­նել։ 2016 թվա­կա­նի Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի և շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մին Քա­շա­թա­ղի շր­ջա­նից մաս­նակ­ցե­ցին 1200-ից ա­վե­լի կա­մա­վո­րա­կան­ներ, այդ թվում նաև Գո­ռը։
Այլ էր Ար­ցա­խյան նոր պա­տե­րազ­մը։ 2020թ. սեպ­տեմ­բե­րի 30-ին, Մայր Ա­րաք­սի ա­փին, ըն­թա­ցող թեժ մար­տե­րի ժա­մա­նակ էլ զոհ­վեց մո­շա­թաղ­ցի Գոռ Գաս­պա­րյա­նը։
ՙԵղ­բայրս՝ Գո­ռը, 2 տա­րով մեծ է ին­ձա­նից։ Մենք դեռ ման­կուց թև ու թի­կունք էինք մի­մյանց։ Հի­շում եմ՝ փոքր ժա­մա­նակ շատ էինք կռ­վում, բայց հա­ջորդ վայր­կյա­նին հաշտ­վում և մո­ռա­նում էինք ե­ղա­ծը։ Ցան­կա­ցած հար­ցում էինք պատ­րաստ ի­րար օգ­նե­լու։ Դեռ փոք­րուց շատ հայ­րե­նա­սեր էր Գո­ռը։ Երբ լրա­ցավ 18 տա­րին, չնա­յած ա­ռող­ջա­կան խն­դիր ու­ներ ոտ­քե­րի հետ, գնաց բա­նակ։ Ծա­ռա­յում էր Մե­խա­կա­վա­նում (Ջաբ­րա­յիլ)։ Երբ լրա­ցավ 18 տա­րիս և պետք է գնա­յի բա­նակ, իմ ցան­կու­թյամբ ծա­ռա­յու­թյան ան­ցա եղ­բորս զո­րա­մա­սում, բայց՝ տար­բեր վաշ­տե­րում։ 2 տա­րի ծա­ռա­յե­ցինք, վե­րա­դար­ձանք տուն։ 2016 թվա­կա­նի ապ­րի­լին, երբ սկս­վեց պա­տե­րազ­մը, ծա­նու­ցա­գիր ստա­ցավ Գո­ռը։ Բայց նա, մինչ ծա­նու­ցա­գիր ստա­նա­լը, դի­մել էր զին­կո­մի­սա­րիատ ու մեկ­նել ա­ռաջ­նա­գիծ։ Ես նույն­պես կա­մա­վոր գնա­ցի՝ եղ­բորս կող­քին կանգ­նե­լու։ Պա­տե­րազմն ա­վարտ­վեց, վե­րա­դար­ձանք տուն։ Ցա­վոք, խա­ղա­ղու­թյու­նը եր­կա­րատև չե­ղավ։ Ես գյու­ղում չէի։ Երբ ի­մա­ցա, շտա­պե­ցի Բեր­ձոր։ Եղ­բայրս ար­դեն գնա­ցել էր։ Մի քա­նի ժամ­վա տար­բե­րու­թյամբ ես էլ գնա­ցի։ Ե՜վ ապ­րի­լյա­նի ժա­մա­նակ, և՜ այս կռ­վում մար­տն­չում էինք տար­բեր դիր­քե­րում։ Եղ­բայրս սեպ­տեմ­բե­րի 30-ին զոհ­վեց՚,- ա­սում է Գո­ռի եղ­բայ­րը՝ Հրա­չը։
Ցա­վոք, այս պա­տե­րազ­մում մենք կորց­րե­ցինք նաև ա­զա­տագր­ված ու վե­րա­հա­յա­ցած մեր հայ­րե­նի­քի այս հատ­վա­ծը՝ Ա­ղավ­նո­յի հո­վի­տը՝ Պատ­մա­կան Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի Ա­ղա­հեչք-Քա­շա­թաղ գա­վա­ռը, որ­տեղ 1994-2020թթգ հա­սակ ա­ռան շատ հայ ե­րե­խա­ներ՝ ծաղ­կեց­նե­լով հայ­րե­նի եր­կի­րը։ Շա­տե­րը կռ­վի ե­լան, հե­րո­սա­ցան մար­տե­րում, միայն Ա­ղավ­նո­յի հով­տից զոհ­վեց 4 հո­գի, ան­հայտ կո­րած է 3 կա­մա­վո­րա­կան, վի­րա­վոր­վել է ևս 4-ը։