Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 ՙԴեռ ման­կուց ե­րա­զում էի, որ իմ ա­պա­գա ա­մու­սինն ան­պայ­ման լի­նի կա­պու­տա­չյա ու զին­վո­րա­կան, քա­նի որ հպար­տա­նում էի հորս զին­վո­րա­կան կեց­ված­քով... Տա­րի­ներ հե­տո հան­դի­պե­ցի նրան՝ կա­պու­տա­չյա Կա­րե­նին՚։

...Կա­րե­նի ու Ան­գե­լի­նա­յի սի­րո պատ­մու­թյունն սկս­վեց անս­պա­սե­լի՝ պա­տա­հա­կան հան­դի­պում, փո­խա­նակ­ված մի հա­յացք, մի ժպիտ... ակն­թարթ­ներ, ո­րոնք սկիզբ դրե­ցին մի նոր հե­քիա­թի։ Սա­կայն հե­քիաթն այդ ա­նա­վարտ մնաց... Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում հա­վեր­ժա­ցած զին­վոր­նե­րի շար­քը հա­մալր­վեց ևս մեկ հե­րո­սով՝ Կա­րեն Բեգ­լա­րյան։
Ծն­վել է 1997թ. հուն­վա­րի 8-ին, Ստե­փա­նա­կեր­տում։ Սո­վո­րել է Ե. Չա­րեն­ցի ան­վան թիվ 7 հիմ­նա­կան դպ­րո­ցում, հե­տո Ք. Ի­վա­նյա­նի ան­վան ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նում։ 2014 թվա­կա­նին տե­ղա­փոխ­վել է ՌԴ՝ Նո­վո­սի­բիրս­կի Բարձ­րա­գույն Ռազ­մա­կան Ու­սում­նա­րան (НВВКУ), ընտ­րե­լով հե­տա­խույ­զի մաս­նա­գի­տու­թյու­նը։ 2015-2017թվա­կան­նե­րին պար­տա­դիր ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյուն է ի­րա­կա­նաց­րել Մա­տա­ղի­սի զո­րա­մա­սում։ Մաս­նակ­ցել է Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մին, տուն վե­րա­դար­ձել ա­վագ սեր­ժան­տի կո­չու­մով։ Սո­վո­րում էր Գրի­գոր Նա­րե­կա­ցի պետ­հա­վա­տար­մագր­ված հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­գի­տու­թյան բաժ­նում։ Աշ­խա­տել էր The Hellow Trust ըն­կե­րու­թյու­նում` որ­պես սակ­րա­վոր։ 2018 թվա­կա­նից ծա­ռա­յու­թյան է ան­ցել Մար­տա­կեր­տի զո­րա­մա­սում` որ­պես հե­տա­խույզ- սակ­րա­վոր։
Մայ­րը՝ տի­կին Ա­լի­նան ա­սում է. ՙԱ­սում էր՝ մա՜մ, ես կո­չու­մով զին­վո­րա­կան եմ և պար­տա­վոր եմ հա­վա­տա­րիմ լի­նել ընտ­րածս մաս­նա­գի­տու­թյա­նը՚։ Ար­ձա­կուր­դում էր Կա­րե­նը, երբ սկս­վեց պա­տե­րազ­մը։ Օր­հա­սա­կան պա­հին Կա­րենն էլ նետ­վեց պաշտ­պա­նե­լու հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը։
ՙՏնից դուրս գա­լուց ա­ռաջ ա­մուր գր­կեց ինձ, սեղ­մեց ձեռքս ու աչ­քե­րով հոր­դո­րեց շտապ ինք­նա­կազ­մա­կերպ­վել,-հի­շում է Ան­գե­լի­նան,- ա­պա վերց­րեց զին­վո­րա­կան ու­սա­պարկն ու դուրս ե­կավ՚։ Կա­րե­նը մաս­նակ­ցել է Ար­ցա­խի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում մղ­վող մար­տե­րին։ Հոկ­տեմ­բե­րի 6-ին, Հա­կոբ Կա­մա­րի գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տի ժա­մա­նակ, վի­րա­վոր­վում է, չորս օր հե­տո միա­նում ան­մահ­նե­րի գն­դին...
ՙՆկա­րագ­րել որ­դուս բա­րու­թյու­նը, ըն­կե­րա­սի­րու­թյու­նը, սերն ու հար­գան­քը հա­րա­զատ­նե­րի նկատ­մամբ՝ անհ­նար է։ Չա­փա­զանց նր­բան­կատ էր, ու­շա­դիր,-ա­սում է մայրն ու շեշ­տում.- փոքր հա­սա­կում էլ իմ ՙփոք­րիկ տղա­մարդն էր՚՝ խե­լոք, զուսպ, սրա­միտ ու հա­մար­ձակ՚։
Շնոր­հա­շատ էր, տար­բեր նա­խա­սի­րու­թյուն­ներ ու­ներ. նկա­րում էր, կի­թառ նվա­գում, սպոր­տով զբաղ­վում։ ՙՈւս­ման մեջ ա­ռանձ­նա­պես չէր փայ­լում, սո­վո­րում էր այն, ինչ սի­րում էր. շատ էր սի­րում ռու­սե­րենն ու իր Ան­ժե­լով­նա­յին (ռու­սե­րե­նի ու­սուց­չու­հուն՝ Ան­ժե­լա Ալ­բեր­տով­նա­յին)՚,- հի­շում է մայ­րը։ Տի­կին Ա­լի­նան այ­սօր էլ 7-րդ դպ­րո­ցում ու­սուց­չու­հի է։ Կա­րե­նին դա­սա­վան­դած նրա կո­լե­գա­նե­րը հա­ճախ են վեր­հի­շում տղա­յին. դա­սա­րա­նում ա­ռաջ­նորդ էր, կազ­մա­կեր­պիչ, քչա­խոս ու հա­մեստ, հա­ճախ էր դա­սըն­կեր­նե­րի չա­րաճ­ճիու­թյուն­նե­րի պա­տիժն իր վրա կրում։
Վառ են հի­շո­ղու­թյուն­նե­րը նաև վար­ժա­րա­նի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան դա­սա­խոս Ա­նուշ Բա­բա­յա­նի մոտ. ՙԱն­չափ ցա­վա­լի է մեր սա­նե­րի մա­սին ան­ցյա­լով խո­սե­լը։ Կա­րե­նը չա­փա­զանց պա­տաս­խա­նա­տու էր, կա­մա­յին, ազ­նիվ, ըն­կե­րա­սեր ու բա­նի­մաց՚։
Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում ցու­ցա­բե­րած բա­ցա­ռիկ ա­րիու­թյան, անձ­նու­րա­ցու­թյան և հմ­տու­թյան հա­մար Կա­րեն Բեգ­լա­րյանն ԱՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով հետ­մա­հու պարգևատր­վել է ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով, ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚ մե­դա­լով։
ՙԹե­պետ տար­բեր էինք բնա­վո­րու­թյամբ, բայց եր­ջա­նիկ էինք շատ։ Ես միշտ վա­խե­նում էի մթու­թյու­նից ու բարձ­րու­թյու­նից. իսկ Կա­րե­նի հետ բար­ձուն­քից էի նա­յում քա­ղա­քին, այն էլ գի­շե­րով՚,- աչ­քե­րում ծան­րա­ցած ցա­վը խե­ղե­լով ա­սում է Ան­գե­լի­նան։
Ի­րոք զար­մա­նալ կա­րե­լի է այն հո­գե­կան ու­ժով, այն տո­կու­նու­թյամբ, որն իր մեջ ամ­բա­րում է փխ­րուն ու նուրբ աղ­ջի­կը։ Ա­նընդ­հատ պայ­քա­րում է ինքն իր հետ` փոր­ձե­լով լի­նել այն­պի­սին, ինչ­պի­սին Կա­րենն էր հոր­դո­րում լի­նել։ Ան­գե­լի­նա­յի հա­մար օ­րերն էլ ա­ռաջ­վա գույ­նե­րը չու­նեն։ Բայց հպարտ է նա, քա­նի որ հո­գին Կա­րե­նի աչ­քե­րի գույնն ու­նի...