[ARM]     [RUS]     [ENG]

Խաղաղապահները 50 բժշկական պարագա են հանձնել Արցախի հեռավոր բնակավայրերի բուժկետերին

Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին հանձնել են մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսաստանյան խաղաղապահները Շոշ և Պառավաթումբ գյուղերի մանկաբարձաֆելդշերական կետերին են փոխանցել առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական սարքավորումների հավաքածուներ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արցախի բժիշկներին է փոխանցվել բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու։ Մարտակերտի շրջանային հիվանդանոց հետագա բաշխման համար հանձնվել է 33 հավաքածու»,- նշում են ՌԴ ՊՆ-ից։

Խաղաղապահները բժշկական սարքավորումները տեղափոխել են Խնձրիստան, Աստղաշեն, Պատարա, Դահրավ, Այգեստան, Դաշուշեն, Ասկերանի, ինչպես նաև Մարտունու շրջանի այլ բնակավայրեր: