[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն հունիսի 1–ին, այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն

 

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ կայքը:

    «Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը խորհրդանշող հուշարձանին։

Այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը եւ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաեւ սահմանագոտու որոշ հատվածների ականազերծման հետ կապված հարցեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։