[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003թ.) դին` հրազենային վիրավորումով:

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: