[ARM]     [RUS]     [ENG]

Գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել.ՊԲ

 
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։