Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՐԱ­ՎԱ­ՅԻՆ ԹԵ­ՎՈՒՄ Ա­ՄԱ­ՌԱ­ՅԻՆ ՌԱԶ­ՄԱՐ­ՇԱ­ՎԻ ՄԱՐ­ՏԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ներածություն

Ար­ցա­խի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րին մշ­տա­պես սպառ­նա­ցող հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րի վնա­սա­զերծ­ման օ­պե­րա­ցիա­նե­րը ռազ­մար­վես­տի տե­սան­կյու­նից վե­րաի­մաս­տա­վո­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյունն ա­վե­լի քան հրա­տապ է ինչ­պես Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ա­ռա­ջա­վոր փոր­ձի ընդ­հան­րաց­ման, այն­պես էլ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան սր­ման պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ու Ար­ցա­խի անվ­տան­գա­յին-պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գում հնա­րա­վոր մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ռազ­մա­վա­րու­թյունն ընտ­րե­լու հա­մար գի­տա­տե­սա­կան հիմ­քեր ստեղ­ծե­լու ա­ռում­նե­րով։
Հոդ­վա­ծի նպա­տակն է ռազ­մա­գի­տո­րեն քն­նու­թյան առ­նել ռազ­մա­ճա­կա­տի հա­րա­վա­յին ուղ­ղու­թյու­նում 1993թ. ա­մա­ռա­յին ռազ­մար­շա­վի օ­պե­րա­ցիա­նե­րը և ներ­կա­յաց­նել դրանց մար­տա­վա­րա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։ Ա­ռա­ջադր­ված նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար խն­դիր ենք ու­նե­ցել ներ­կա­յաց­նել, մաս­նա­վո­րա­պես, Ար­ցա­խի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րին մշ­տա­պես սպառ­նա­ցող Ջաբ­րա­յի­լի (Ջրա­կան), Ֆի­զու­լու (Վա­րան­դա), Կու­բաթ­լուի (Ո­րո­տան) ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րի վնա­սա­զերծ­ման նպա­տա­կով պլա­նա­վոր­ված ու հա­ջո­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­ված օ­պե­րա­ցիա­նե­րը, դրանց մար­տա­վա­րա­կան ա­ռա­վել կարևոր յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը, մտահ­ղա­ցում­նե­րի հնա­րամ­տո­րեն ի­րա­կա­նաց­ման ե­ղա­նակ­նե­րը և հա­կա­ռա­կոր­դի գե­րակ­շիռ ու­ժե­րին պար­տու­թյան մատ­նե­լու ոչ դյու­րին գոր­ծում ՊԲ ռազ­միկ­նե­րի ան­հա­տա­կան ո­րակ­նե­րի ու բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան գե­րա­զան­ցու­թյան նշա­նա­կու­թյու­նը։
Թե­մա­յի պատ­մագ­րու­թյանն անդ­րա­դառ­նա­լով՝ կա­րող ենք փաս­տել, որ հիմ­նախն­դի­րը, նման ա­ռա­ջադր­մամբ, ըստ էու­թյան ու գի­տա­կա­նո­րեն ու­սում­նա­սիր­ված չէ։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մա­սին գրած հե­ղի­նակ­նե­րը շո­շա­փել են վե­րո­հի­շյալ օ­պե­րա­ցիա­նե­րի ա­ռան­ձին դր­վագ­նե­րը և, մե­ծա­մա­սամբ, ռազ­մա­քա­ղա­քա­կան տե­սան­կյուն­նե­րը։ Իսկ դա, բնա­կա­նա­բար, բա­վա­րար հա­մա­րել չենք կա­րող, մա­նա­վանդ որ նո­րա­հայտ բազ­մա­թիվ փաս­տեր ար­դեն հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում նո­րո­վի շա­րադ­րե­լու խնդ­րո ա­ռար­կա օ­պե­րա­ցիա­նե­րը, ա­վե­լի հան­գա­մա­նո­րեն անդ­րա­դառ­նա­լու հատ­կա­պես Ար­ցա­խում ռազ­մար­վես­տի զար­գաց­ման գոր­ծում դրանց ու­նե­ցած նշա­նա­կու­թյա­նը։
1993թ. ամառային ռազմարշավի հիմնական ուղղության փոփոխման նախադրյալները

Հաս­կա­նա­լու հա­մար Ջաբ­րա­յի­լի, Ֆի­զու­լու և Կու­բաթ­լուի օ­պե­րա­ցիա­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, նախ ներ­կա­յաց­նենք 1993թ. ա­մա­ռա­յին ռազ­մար­շա­վի հիմ­նա­կան ուղ­ղու­թյան փո­փոխ­ման նա­խադ­րյալ­ներն ու շար­ժա­ռիթ­նե­րը։ Մար­տա­կերտ քա­ղա­քի շր­ջա­կայ­քում և Աղ­դա­մի ռազ­մա­կան հե­նա­դաշ­տում հա­կա­ռա­կոր­դի հար­վա­ծա­յին խմ­բա­վո­րում­նե­րի ջախ­ջախ­ման, տի­րա­պե­տող բար­ձունք­նե­րի վրա նպաս­տա­վոր բնագ­ծե­րի զբա­ղեց­ման շնոր­հիվ ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րը (Ի­ՊՈՒ) Ստե­փա­նա­կեր­տի ու Մար­տա­կեր­տի օ­պե­րա­տիվ ուղ­ղու­թյուն­նե­րում կան­խար­գե­լե­ցին հա­կա­ռա­կոր­դի ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ միա­ժա­մա­նակ անվ­տանգ դարձ­նե­լով ԼՂՀ հյու­սի­սարևե­լյան սահ­մա­նա­գի­ծը։ Թվում էր, թե հա­կա­ռա­կոր­դի հար­ձակ­ման միակ հնա­րա­վո­րու­թյու­նը մնա­ցել էր օ­դու­ժը, սա­կայն ԼՂՀ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան, ՀՕՊ մի­ջոց­նե­րի կա­տա­րե­լա­գոր­ծու­մը և հա­կաօ­դա­յին­նե­րի մաս­նա­գի­տա­կան վար­պե­տու­թյան բարձ­րա­ցու­մը կաշ­կան­դում էին հա­կա­ռա­կոր­դի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նաև օ­դում։ Ստեղծ­ված պայ­ման­նե­րում հա­կա­ռա­կոր­դի նոր ակ­տի­վա­ցումն սպա­սե­լի էր հա­րա­վարևե­լյան և հա­րա­վա­յին ճա­կա­տագ­ծում, քա­նի դեռ մար­տու­նակ էին Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի, Կու­բաթ­լուի և Զան­գե­լա­նի (Կով­սա­կան) ռազ­մա­կան խմ­բա­վո­րում­նե­րը։ Ադր­բե­ջա­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հար­վա­ծի հիմ­նա­կան ծան­րու­թյու­նը փո­խադ­րեց հենց հի­շյալ օ­պե­րա­տիվ ուղ­ղու­թյուն, ին­չը, հի­րա­վի, դժ­վար չէր կռա­հել, քա­նի որ Մար­տու­նու ուղ­ղու­թյու­նը, Աղ­դա­մի (Ակ­նա) հե­նա­դաշ­տի կորս­տից ու այն­տեղ գտն­վող մար­տու­նակ խմ­բա­վոր­ման պար­տու­թյու­նից հե­տո, այլևս չէր կա­րող գայ­թակ­ղել կամ հա­ջո­ղու­թյան հույս ներ­շն­չել հա­կա­ռա­կոր­դին։ Ի­ՊՈՒ բա­վա­րար քա­նա­կու­թյամբ մար­տու­նակ ու­ժե­րի ու մի­ջոց­նե­րի առ­կա­յու­թյունն Աղ­դա­մի և Մար­տա­կեր­տի ուղ­ղու­թյուն­նե­րում հա­կա­ռա­կոր­դին զր­կում էին հա­կա­հար­ձակ­ման անց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, իսկ Օ­մա­րի և Լա­չի­նի (Քա­շա­թաղ) ուղ­ղու­թյուն­նե­րում ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի ա­ռաջ­խա­ղաց­ման բո­լոր հու­սա­հատ փոր­ձե­րը կա­սեց­վե­ցին։
Հադ­րու­թի Պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի (ՊՇ) ուղ­ղու­թյամբ հա­կա­ռա­կոր­դի նոր ակ­տի­վա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված էր նաև Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի, Կու­բաթ­լուի և Զան­գե­լա­նի շր­ջան­նե­րում ադր­բե­ջա­նա­կան մե­ծա­քա­նակ ու­ժե­րի առ­կա­յու­թյամբ և հե­տա­գա կենտ­րո­նաց­մամբ, ինչ­պես նաև հայ­կա­կան ու­ժե­րի պաշտ­պա­նու­թյան ճա­կա­տագ­ծի ձգ­վա­ծու­թյամբ, ին­չը որևէ հատ­վա­ծում ճեղ­քում կա­տա­րե­լու հույս էր տա­լիս թշ­նա­մուն։
ԼՂՀ Ի­ՊՈՒ հրա­մա­նա­տա­րու­թյունն իր հեր­թին շա­հագր­գռ­ված էր Հադ­րու­թի ՊՇ-ում պաշտ­պա­նա­կան հա­մառ մար­տե­րով հյու­ծել հա­կա­ռա­կոր­դի հար­վա­ծա­յին խմ­բա­վո­րում­նե­րին, անց­նել վճ­ռա­կան հա­կա­հար­ձակ­ման ու լու­ծել հան­րա­պե­տու­թյան հա­րա­վարևե­լյան ու հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի, ինչ­պես նաև Լա­չի­նի մար­դա­սի­րա­կան մի­ջանց­քի անվ­տան­գու­թյան խն­դի­րը, որ ծա­ռա­ցած էր դեռևս 1992թ. աշ­նա­նա­յին ռազ­մար­շա­վից ի վեր։
Ինչ­պես և սպաս­վում էր Աղ­դա­մի խմ­բա­վոր­ման պար­տու­թյու­նից հե­տո, հա­կա­ռա­կոր­դը վիթ­խա­րի կեն­դա­նի ուժ և մի­ջոց­ներ կու­տա­կեց Ֆի­զու­լու և Ջաբ­րա­յի­լի շր­ջան­նե­րում՝ դրա­նով իսկ մատ­նե­լով հար­վա­ծի գլ­խա­վոր ուղ­ղու­թյու­նը ԼՂՀ հա­րա­վարևե­լյան ու հա­րա­վա­յին շր­ջան­նե­րը տե­ղա­փո­խե­լու իր մտահ­ղա­ցու­մը։ Դա ար­դեն ակն­հայտ էր, ո­րով­հետև, խախ­տե­լով կրա­կի դա­դա­րեց­ման վե­րա­բե­րյալ երկ­կողմ հա­մա­ձայ­նու­թյան պայ­ման­նե­րը, հա­կա­ռա­կոր­դը ռազ­մա­ճա­կա­տա­յին գծի ամ­բողջ եր­կայն­քով շա­րու­նա­կում էր հայ­կա­կան պաշտ­պա­նա­կան դիր­քե­րի և խոր թի­կուն­քում գտն­վող խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րի հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյուն­նե­րը։
Հա­կա­ռա­կոր­դը հա­մառ, բայց ա­պար­դյուն ջան­քեր էր գոր­ծադ­րում Հադ­րու­թի ՊՇ Բախ­տիգ լե­ռան, Գով­շաթ­լուի, Կա­վաք բար­ձուն­քի, Խծա­բեր­դի և Մեծ Թա­ղե­րի ուղ­ղու­թյուն­նե­րում նպաս­տա­վոր բնագ­ծե­րի տի­րե­լու նպա­տա­կով, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտար Ադր­բե­ջա­նի ԶՈՒ հա­րա­վա­յին խմ­բա­վոր­մա­նը դուրս գալ նպաս­տա­վոր օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան բնագ­ծեր։
Նմա­նա­պես հա­կա­ռա­կոր­դը ձա­խող­ման էր դա­տա­պարտ­ված նաև ռազ­մա­ճա­կա­տի այլ հատ­ված­նե­րում՝ Նով­րուզ­լուի, Յու­սիֆ­ջան­լուի, Քեն­գեր­լի-Մաք­սուդ­լու գծի եր­կայն­քով։
Այս­պի­սով, հա­կա­ռա­կորդն ա­նընդ­հատ լար­ված էր պա­հում ի­րադ­րու­թյու­նը հա­կա­մար­տու­թյան գո­տում՝ չդա­դա­րող հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյուն­նե­րով ու հար­ձա­կում­նե­րով ստի­պե­լով ԼՂՀ Ի­ՊՈՒ ստո­րա­բա­ժա­նում­նե­րին պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մել՝ ընդ­հուպ մինչև թշ­նա­մու կրա­կա­կե­տե­րի վնա­սա­զեր­ծու­մը։
Հետ մղե­լով թշ­նա­մու հր­թի­ռահ­րե­տա­նա­յին ու հե­տա­խու­զա­կան շար­ժու­նակ խմ­բե­րի հար­ձա­կում­նե­րով ու­ղեկց­վող ու­ժեղ ճն­շու­մը, Ի­ՊՈՒ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը հա­կա­հար­ձակ­ման ան­ցան հա­րա­վա­յին ռազ­մա­ճա­կա­տի ամ­բողջ գծի եր­կայն­քով՝ նպա­տակ ու­նե­նա­լով ա­զա­տագ­րել Հադ­րու­թի շր­ջա­նի բռ­նա­զավթ­ված բնա­կա­վայ­րե­րը և ճն­շել հա­կա­ռա­կոր­դի կրա­կա­կե­տե­րը։

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
պահեստազորի մայոր,
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար

(շարունակելի)