Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՄՐԱՊՆԴԵԼ ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ

Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ  ՊԲ  զինմասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Արցախյան գոյամարտի մասնակից-վետերանների մեծարման ցերեկույթներ են կազմակերպվել նոյեմբերի 14-ին՝ Մարտունու շրջանի Ջիվանի և նոյեմբերի 15-ին` Հադրութի շրջանի Տող գյուղերում:
Տողի հասարակության հետ հանդիպմանը մասնակցել են ինչպես զորամասի զինվորականները, ՊԲ ՙԱսպետ՚ համույթը, այնպես էլ գյուղի Վիգեն Գրիգորյանի անվան միջնակարգ և արվեստի դպրոցների աշակերտները:
Իր ելույթում փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը ներկաներին ծանոթացրեց իր անցած մարտական ուղուն, զինմասի ստեղծմանն ու կայացմանը, կարևորեց բանակի և հասարակության միջև կապի խորացումը:
Ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր զորամասի առօրյայի, զորավարժությունների մասին: 
Տողի Վիգեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիկ Ղահրիյանն իր ելույթում անդրադարձավ պատմական մելիքանիստ այս գյուղի պատմության, Արցախյան շարժման ու պատերազմի ժամանակ իրենց լավագույնս դրսևորած նահատկված ու ողջ մնացած ազատամարտիկներին, գյուղի առօրյային: Տողի արվեստի դպրոցի տնօրեն Ս. Բալայանը  կարևորեց այդ դժվար ժամանակահատվածում թիկունքում ունեցած կանանց դերը, առաջին գծում պայքարող մեր տղաների մայրերի, քույրերի, դուստրերի աշխատանքը, որ իսկական հենարան է եղել նրանց համար: 
Բոլոր ելույթ ունեցողները միանշանակ էին բանակի և ժողովրդի միջև կապը խորացնելու հարցում: Չէ՞ որ մեր ժողովրդի զավակներն են պաշտպանել ու այսօր էլ պաշտպանում են երկիրը թշնամուց, ամուր պահում մեր սահմանները: 
Հայրենասիրական բանաստեղծություններով, ազգային երգերով ու պարերով հանդես եկան Տողի հանրակրթական և արվեստի դպրոցների աշակերտները: Ցերեկույթն ավարտվեց ՊԲ ՙԱսպետ՚ համույթի հարուստ ու բազմաժանր ելույթներով: Նրանք հմտությամբ կատարեցին հայրենասիրական, ազգագրական երգեր ու պարեր, հումորային փոքրիկ բեմադրություններ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Երկու դպրոցների տնօրենների և զինմասի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծված կապը շարունակելու և խորացնելու ուղղությամբ։     
 
ՙԱԱ՚