Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԱՅԱՑԱՎ ՙԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ-2013՚-Ը

12.jpgԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ (արդեն երկրորդ անգամ) նոյեմբերի 16-18-ը Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ՙԳանձասար՚ ճամբարում տեղի ունեցավ  ՙԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ¬ը՚։ Ծրագրի նպատակն էր ակտիվացնել ու զարգացնել Արցախի երիտասարդական ներուժը, բարձրացնել երիտասարդների գործուն մասնակցությունը երկրի ու համայնքների զարգացման գործում։ 
ԼՂՀ¬ից և ՀՀ¬ից մասնակցեցին 18-35 տարեկան շուրջ 80 երիտասարդներ, այդ թվում՝ 2 սիրիահայ։ Ծրագրի կազմման համար հիմք են հանդիսացել երիտասարդական քաղաքականության ընդհանուր նպատակները, հանրապետության տարբեր շրջանների երիտասարդների, հատկապես՝ ՙԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ-2012՚ ծրագրի մասնակիցների հետ անցկացված քննարկումները, մասնագետների կարծիքները։
Նման երիտֆորումները ենթադրում են ճամբարային ռեժիմ. օրակարգ, ժամանակացույց։ Մասնակիցներն ընդգրկվեցին Արցախի և Հայաստանի տարբեր ոլորտների մասնագետների դասախոսություններում, քննարկումներում, ծանոթացան բիզնես-ծրագիր կազմելու հմտություններին, Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրերին, հոգևոր անվտանգության թեմաներին, ինչպես նաև զբաղվեցին տարբեր մարզաձևերով, ազգային պարերով, խաղերով։ Ճամբարի պետն ու պատասխանատուն նախարարության մշակույթի և երիտասարդության բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Վիրաբյանն էր։ Համաձայն կարգի, երիտասարդական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ծրագրերով, կատարած աշխատանքներով, ձեռքբերումներով։
5.jpgՖորումի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին, որին ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Վանք գյուղի համայնքի ղեկավարն ու ներկայացուցիչները։ Գ. Գրիգորյանը երիտասարդներին ծանոթացրեց ծրագրի էությանը, կարևորեց երկրի ու համայնքների զարգացման գործում երիտասարդների ակտիվ մասնակցությունը։ Ծրագիրը կազմված էր մի քանի հիմնական փուլերից՝ խնդիրների վերհանում և  հաստատում, համագործակցություն ԼՂՀ երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհրդի՝  շրջվարչակազմերը ներկայացնող անդամների հետ, մասնակիցների ընտրություն, ծրագրի իրականացում և երիտասարդական ցանցի ստեղծում։ Բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրել տարբեր ոլորտների մասնագետներին, ստանալ ընդհանուր գիտելիքներ Արցախի պատմության, աշխարհագրության, մշակութային ժառանգության, այդ թվում`  ազգային պարի, ազգային ավանդույթների և այլնի մասին։ Բացի դրանից, երիտասարդները նաև ծանոթացան թիմային աշխատանքի կազմակերպմանը, համագործակցության կառուցմանը, մենեջմենթի և մարկետինգի ընդհանուր հիմունքներին։ Իսկ հոգևոր անվտանգության թեմայով հանդես եկան ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը, ''Հայ ընտանիք'' հասարակական կազմակերպության խորհրդի անդամ   Կարեն Ապրեսյանը։ Քննարկվեցին եկեղեցուն, հավատքին, աղանդներին վերաբերող թեմաներ։ Երիտասարդներին առաջարկվեց միանալ հանրապետության տարբեր շրջաններում Արցախի թեմի քարոզչական գործունեությանը, առողջ ապրելակերպի քարոզմանը, հոգևոր դաշտի կայունացման աջակցմանը։ 8.jpg
ՙԶեփյուռ՚ բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Զինա Կաֆյանը նշեց, որ իրենց կառույցը պատրաստ է միանալ այդ գործընթացին։ Ինչ վերաբերում է երիտֆորումի ծրագրերին, ապա Զ. Կաֆյանը նշեց, որ անցկացված դասընթացները, սեմինարները գրավիչ էին նրանով, որ մասնակիցները ձեռք բերեցին մասնագիտական նոր գիտելիքներ, փորձ, քաջալերվեցին մշակութային, կրթական, բնապահպանական, տնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում երիտասարդական նախաձեռնություններով։ Դա կնպաստի մայրաքաղաքի և շրջանների երիտասարդների միջև համագործակցության ընդլայնմանը։ Ճամբարի տարածքում գործում էր նաև տեղեկատվական հարթակ, որտեղ իրենց գործունեությունն էին ներկայացնում երիտասարդական հասարակական կառույցների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու և տեղեկանալու երիտասարդական քաղաքականություն իրականացողների գործունեությանը։ Երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Դավիթ Ղուկասյանի պարզաբանմամբ՝ ծրագրի ակնկալիքներից մեկն էլ այն էր, որ երիտասարդները՝ ձեռք բերելով մասնագիտական նոր գիտելիքներ և փորձ, կպատրաստեն համայնքի զարգացման ծրագիր, իսկ հավանության արժանացած ծրագրերը կֆինանսավորվեն։ 
4.jpgՆույն օրը ֆորումի մասնակիցների հետ հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։ Երկրի ղեկավարը պատասխանեց երիտասարդներին հուզող տարաբնույթ հարցերին և հավաստեց, որ բոլոր այդ հարցերը գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Իր հերթին՝ պետությունն էլ կանի հնարավոր ամեն ինչ՝ դրանց արդյունավետ լուծումն ապահովելու համար։ 
Վերջում շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր աջակիցներին, ինչպես նաև նախորդ երիտֆորումին մասնակցած այն երիտասարդներին, ովքեր տարվա ընթացքում ակտիվ գործունեություն են ծավալել, ծրագրեր իրականացրել։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ