Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Նույն օրը տեղի է ունեցել նաև մեկ այլ խորհրդակցություն, որը նվիրված էր ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 13-ը ՊԲ հարվածային խմբավորումների հետ անցկացված երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժությունների և դրա շրջանակում կազմակերպված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերի արդյունքների ամփոփմանը:
Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժության արդյունքներին? ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը վերլուծության է ենթարկել տարվա կտրվածքով անցկացված թերևս ամենակարևոր բանակային միջոցառումներից մեկի ընթացքը, ներկայացրել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, նշել լավագույններին, կատարել համապատասխան հետևություններ:
Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի զորախաղերի ընթացքում աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:
Խորհրդակցությունը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բացի զորախաղերից, անդրադարձել է նաև բանակաշինության ներկա գործընթացներին, խոսել ձմեռային փուլի նախապատրաստման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքների շուրջ, այդ կապակցությամբ տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն