[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017

Կոնգրեսական առաջնորդները կոչ են անում նախագահ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները և բարձրաստիճան անդամները միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցն իր ապրիլքսանչորսյան հայտարարությունում: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

ՙԱՐՑԱԽԳԱԶ՚-Ը ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՒՄ Է

ՙԱրցախգազ՚ ընկերությունը նոր սեփականատեր կունենա: Ընկերության բաժնետերերի միակ սեփականատերը` Արցախի կառավարությունը, մասնավորեցման մրցույթ էր հայտարարել: Ապրիլի 10-ին մրցութային հանձնաժողովը հայտարարեց հաղթողին: Երկու շաբաթվա ընթացքում կստորագրվի մասնավորեցման մասին պայմանագիրը:

ԱՊՐԻԼԻՑ ԱՊՐԻԼ

Մեկ տարի առաջ, 2016-ի ապրիլի 5-ին, Մոսկվայում ձեռքբերված բանավոր համաձայնությամբ ապրիլյան պատերազմում հրադադար հաստատվեց: Որ այն հետագա օրերին բազմիցս խախտվեց եւ այսօր էլ խախտվում է, հարցի մյուս, այս դեպքում՝ երկրորդ կողմն է:

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ

Արցախի  Հանրապետության կառավարության փետրվարի 15-ի նիստում հաստատվել է առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամ զինվորականների կողմից սպառված էլեկտրական էներգիայի և գազի դիմաց պետական սուբսիդավորման ծրագիրը: 

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Ս. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ (այսինքն` մեծ շաբաթ)։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած  կարևորագույն իրադարձությունները. հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, մատնությունը, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը և Հարությունը։ 

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ (այս տարի` ապրիլի  9-ին), Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: 

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 7-ին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի ու Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Հայ Առաքելական Եկեղեցու  (ՀԱԵ)  մի խումբ  նվիրյալներ ուխտագնացություն կատարեցին դեպի Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցի` Ավետման կամ Մայրության տոնին նվիրված հանդիսավոր Սուրբ պատարագին մասնակցելու համար:

Subscribe to this RSS feed