[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017

Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ. ՙԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ ՄԱԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

 

 

 

 

 

Վերջերս Իլհամ Ալիևը Բաքվում կայացած գլոբալ ֆորումի ընթացքում հերթական անգամ հանդես եկավ ՄԱԿ-ի հասցեին քննադատությամբ` ընդսմին մոռանալով ավելացնել, որ հենց Ադրբեջանն է կոպտորեն խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 1993թ. թիվ 822, 853, 874, 884 բանաձևերը, ինչն արտահայտվում է ԼՂՀ-ի դեմ դիվերսիոն-ահաբեկչական հարձակումների ուժգնացման տեսքով մարտական գործողությունների շարունակման, կրկին ռազմական ուժի դիմելու սպառնալիքների, Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ-ի տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ շրջափակման տեսքով թշնամական գործողությունները դադարեցնելուց ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղղակի բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ։

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ

Արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում` Ազատամարտիկների թաղամասում, ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվում են նոր առանձնատներ:

ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԲՈՒԺԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ

Հակարի գետի ձախակողմյան սարահարթում անցած աշնանը և այս տարվա գարնանը մոտ 8000հա ցանքս է կատարվել՝ գարի, ցորեն, հաճար: Այստեղ գարունն արդեն ամբողջությամբ տեր է սարուդաշտին, և հազարավոր հեկտար տարածք պատված է կանաչով: 

ԿԱՏԱՐՎԱԾԸ ՔԻՉ ՉԷ, ԱՆԵԼԻՔՆԵՐԸ` ՆՈՒՅՆՊԵՍ

2017թ. հունվարի 1-ի դրությամբ Մարտունու համայնքում հաշվառված է 1732 ընտանիք՝ 5955 բնակչով: Կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի 23,5%-ը, 0-14 տարեկանները` 23,5 %-ը:  2016թ. համայնքում ծնվել է 69 երեխա:  Բնական աճը կազմել է 21 հոգի:

ՙԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԱՐՑԱԽ` ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ՚

Նա Արցախ եկավ, երբ 2004 թվականին ԼՂՀ կառավարության որոշմամբ և ՀԲԸՄ աջակցությամբ ստեղծվեց Արցախի կամերային նվագախումբը և խմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր նշանակվեց ինքը՝ Հայաստանում հայտնի դիրիժոր Գևորգ Մուրադյանը:

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարից մեզ նայող տղայի  անունը Վարդան է։ Լուսանկարն արված է 1992թ. Մոսկվայում, երեխան հազիվ թե 5 տարեկան լիներ, կողքինը նրա դաստիարակչուհին է՝ Արզնուհի Սարգսյանը, ով շուրջ մեկ տարի Արցախյան  պատերազմի թեժ օրերին մոտ 75 երեխայի պահել ու խնամել է մերձմոսկովյան Մամոնտովսկ և Վատուտինո առողջարաններում։

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՇՈՒՇԻԻ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի անդամները մարտի 21-ից մաքրման, պեղման աշխատանքներ են իրականացնում Շուշիի պարսկական ՙՎերին մզկիթ՚ հուշարձանի տարածքում։

Նախագահ Սահակյանը մասնակցել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանի 80-ամյակին նվիրված երեկոյին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: 

Subscribe to this RSS feed