[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի երեկ կայացած նիստում հաստատվեց հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման նոր մեթոդաբանությունը: 

ԹՐԱՄՓԸ ՏԵՂԻ ՏՎԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՉՃԱՆԱՉԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյո՞ք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլքսանչորսյա ուղերձում կօգտագործի ՙցեղասպանություն՚ բառը՝ հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար։ 

ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՄԵԾ Է

Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում 2010 թվականից գործում է ՙՌեյփսիդ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրած  ՙՈսկե կաթիլ՚ անունը կրող ձեթի գործարանը։ Ձեռնարկությունը որոշակի դեր ունի Արցախի տնտեսության զարգացման գործում: 

ժԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՆՉՈՎ

Շուշիի ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի նպատակներին, խնդիրներին և առաջին ուստարվա  գործունեությանը ժամանակին մենք անդրադարձել ենք:  Վերջերս էլ այցելեցինք`  ծանոթանալու երկրորդ ուսումնական տարում արձանագրված  ձեռքբերումներին, խնդիրներին։  

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԷԹՆՈԳԵՆԵԶԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ

Արցախահայության ծագումնաբանական խնդիրների ուսումնասիրությունն այսօր էլ պատմագիտության տեսանկյունից հրատապ է, որը մի շարք կետերում վիճահարույց է և որին գրեթե անհնար է միանշանակ պատասխանել միայն ավանդական մոտեցումներով:

Subscribe to this RSS feed