[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 26 Մայիսի 2017

...ԵՎ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ

Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական  վարժարանում  հնչեց վերջին զանգը։ 16-ամյա ռազմական նախակրթարանը դեպի մեծ կյանք է ճանապարհում իր 28 սաներին, ովքեր ընտրել են մասնագիտություններից լավագույնը՝ Հայրենյաց պաշտպանի  մասնագիտությունը։

ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐ

Ի՞նչ զգացումներ ունեն դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ի՞նչ են տանում դպրոցից: Ո՞ւր են տանում իրենց երազանքները. մի խումբ շրջանավարտներին ուղղված մեր այս հարցմանը ստացանք հետևյալ պատասխանները. 

ՎԵՐՋԻՆ ԴԱՍ` ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

2017թ. մայիսի 26-ը հիշարժան  էր  Արցախի հանրակրթական դպրոցներում. ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցն ավարտող  շուրջ 3130 սովորողների համար վերջին անգամ հնչեց դպրոցական զանգը` վերջակետ դնելով այն հանգրվանին, որտեղից սկսվում է երկար, պատասխանատու ճանապարհի ընթացքը` սկիզբը լայնահուն կրթության և մեծ կյանքի:

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՂՔԻՆ

Մայիս ամսվա ընթացքում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների բազմամարդ պատվիրակության այցերն Արցախ արդեն ավանդույթի են վերածվում: Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի նախօրեին` մայիսի 20-23-ը, խորհրդի անդամներն ու տեղական մարմինների ղեկավարները կրկին Արցախում էին, նպատակը` մեկ անգամ եւս ծանոթանալ մեկնարկած ծրագրերի ընթացքին:

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Մայիսի  25-ին տեղի  ունեցավ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի  նախագահ Հակոբ Ղահրամանյանը։

ՄԱՅԻՍԻ 15-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ, կամ՝ Շփման գծում` առանց փոփոխության

Օրերս (մայիսի 15-ին, 16-ին և 17-ին) շփման գծում, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին, ի խախտումն հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածության, Ադրբեջանի ԶՈՒ նախաձեռնությամբ (կարդա՝ մեղքով) ստեղծված իրարանցման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վրա  թանաքը դեռ չէր հասցրել չորանալ, երբ բառացիորեն նույն օրը (մայիսի 18-ին) ադրբեջանական զինված ուժերը դարձյալ դիմեցին համանման սադրանքի։ 

Հաղորդագրություն

Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):

ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՅՈԴԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Տակավին ս.թ. փետրվարի սկզբին Արցախի առողջապահության նախարարության, Նյու Յորքի ՙԿոլումբիա՚ համալսարանի և ՀՀ ազգային առողջապահության ինստիտուտի ներկայացուցիչների միջև ստորագրվել էր յոդի հագեցվածության վերաբերյալ հետազոտություն անցկացնելու հուշագիր։  

Subscribe to this RSS feed