[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 06 Հուլիսի 2017

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԱՀՀ ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

Ազգային ժողովում քննարկվել է Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության թեման

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հուլիսի 6-ին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությանների նախապատրաստության հարցերը:

Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության շրջանակն առաջին հանդիպումներն է անցկացրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Լյուդմիլա Բարսեղյանի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետությունում շարունակվում է:

Աշխատանքային այցով Լիտվայում են Արցախի խորհրդարանականները

Հուլիսի 4-7-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում են գտնվում Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը:

Subscribe to this RSS feed