Items filtered by date: Ուրբաթ, 10 Ապրիլի 2020

ԱՐՑԱԽՈՒՄ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԵՍՏԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ 2-Ի ՄՈՏ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՙ 2 ՈՍՏԻԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷԻՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։

Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներից 2-ի մոտ կա ջերմություն

Այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջեր մություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:

Արցախում ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեեւ ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Subscribe to this RSS feed