Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԲԱՎԱՐԱՐ ԼՂՀ

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը՝ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ։

Նիստում ամփոփվեցին ինչպես ԼՂՀ կենտրոնական, այնպես էլ տարածքային ընտրական հանձնաժողովների 2015թ. գործունեության արդյունքները։ ԿԸՀ նիստի մասնակիցները նախ լսեցին տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների տեղեկատվությունը անցած տարում կատարած աշխատանքների վերաբերյալ։ Ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ դիտարկումներ անելով՝ ԼՂՀ ԿԸՀ նախագահը մասնավորապես խոսեց թերացումների ու բացթողումների մասին, հանդես եկավ առաջարկություններով։ Առաջարկություններից մեկը վստահված անձանց ինստիտուտի կատարելագործման հետ է կապված։ Ս. Արզումանյանը տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին հանձնարարեց քննարկել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկություններ ներկայացնել ընտրություններում վստահված անձանց քանակական կազմի վերաբերյալ։ Տեղամասային կենտրոնների հետ կապված հարցի առնչությամբ ԿԸՀ նախագահն ասաց, որ շրջաններում, հատկապես հեռավոր գյուղերում նոր տեղամասային կենտրոններ ձևավորելու հնարավորություն չկա, ինչի մասին խոսվել է բազմիցս։ Պետք է եղած հնարավորություններն օգտագործել և ամեն մի ընտրության ժամանակ ավելի բարվոք պայմաններ ստեղծել տեղամասերում։ Եթե գյուղերում հնարավոր չէ այլընտրանքային՝ նոր տեղամասային կենտրոնների ստեղծումը, ապա Ստեփանակերտ քաղաքում կան շենքեր, որտեղ պայմանները թույլ են տալիս դա անել։ Ս. Արզումանյանի դիտարկումներից մեկը վերաբերում էր ընտրություններից հետո գործավարական մատյաններում արվող վերլուծությանը. դրանք կամ չեն լրացվում, կամ էլ արվում են հպանցիկ։ Գործավարական մատյանները պետք է ընդգրկեն ընտրական գործընթացի ողջ պատմությունը՝ բոլոր կարգի նրբություններով հանդերձ, և անկախ այն հանգամանքից՝ ընտրությունները ծավալով մե՞ծ են, թե՞ փոքր։ Մի շարք հարցերի կապակցությամբ ԿԸՀ նախագահը կարևորեց թիմային աշխատանքը և հանձնաժողովականներին հորդորեց մեծ ուշադրություն դարձնել դրան։ Նա նշեց նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությունը, հատկապես՝ ոստիկանության համակարգի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղական դիտորդների պասիվություն կա, ինչը մտահոգիչ է։ Ս. Արզումանյանի խոսքով՝ կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց կանոնադրական դրույթներում խոսք է գնում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Անհրաժեշտ է նրանց շահագրգռել, տեղյակ պահել ու ներգրավել ընտրություններին։ Այս առումով անելիք ունեն շրջանային թերթերն ու մյուս լրատվամիջոցները։ ՙՃիշտ է, ինչքան շատ դիտորդ է ներգրավվում ընտրություններին, այնքան դժվարանում է մեր աշխատանքը, սակայն փոխարենը՝ որակն է բարձրանում՚,-ասաց նա։ ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների առանձնահատկություններին, մասնագիտական դասընթացների կազմակերպմանը, տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից փաստաթղթերի արխիվացմանը, աշխատանքային պլաններին ու գործերի անվանացանկերին։ Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, առանձնապես Մարտակերտի շրջանի, Ս. Արզումանյանը հանձնարարեց ակտիվացնել իրենց գործունեությունը, բարձրացնել ընտրությունների կազմակերպման մակարդակը։ Տարածքային ընտրական հանձնաժողովների կատարած աշխատանքը գնահատվեց բավարար։ 2015թ. գործունեությունը հակիրճ ներկայացրեց ԼՂՀ ԿԸՀ նախագահը։ Հաշվետու տարում կազմակերպվել և անց են կացվել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններ, ինչպես նաև՝ հանրապետության համայնքների 91 տոկոսում (208 համայնքներում)՝ ՏԻՄ ընտրություներ, որոնց հետևել են 28 երկրներից Արցախ ժամանած 109 միջազգային, ինչպես նաև՝ 111 տեղական դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար 2015թ. ընդհանուր առմամբ ծախսվել է 155 057 280 ՀՀ դրամ։ Այդ գումարի մեջ զգալի մաս է կազմում ընտրական գործընթացում ընդգրկված ընտրական հանձնաժողովների անդամներին տրված փոխհատուցումների գումարը՝ 123 185 200 դրամ, կամ ընդհանուր ծախսերի 79,4 տոկոսը։ Նիստում հաստատվեց ԼՂՀ ԿԸՀ 2016թ. գործունեության հիմնական միջոցառումների ծրագիրը։ Դրանում ներառվել են ընթացիկ տարում հանրապետության համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների իրականացման, հանձնաժողովների անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների ու սեմինար-պարապմունքների կազմակերպման, ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների վերաբերյալ վավերագրական նյութերի խմբագրման ու տպագրության նախապատրաստման հարցերը։ Օրակարգի վերջին հարցը, որ ներկայացրեց ԼՂՀ ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը, հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման մասին էր։ 2016թ. ապրիլի 17-ին ԼՂՀ 13 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ մարմինների հերթական ընտրություններ։ ԿԸՀ-ն քննարկել և հաստատել է այդ ընտրություննների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը (5 902 380 ՀՀ դրամ), պատասխանատու կատարողներին հանձնարարել նախատեսված ժամկետներում և կարգով ապահովել ընտրությունների պատշաճ կազմակերպումը։ Համաձայն վերոնշյալ ժամանակացույցի՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2016թ. մարտի 13-18-ը, ժամը 18.00-ն։ Թեկնածուների գրանցումը կիրականացվի մարտի 18-23-ը, մինչև ժամը 18.00-ն։ Նախընտրական քարոզչությունը կսկսվի մարտի 24-ից և կտևի մինչև ապրիլի 16-ը։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ