[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԿԻՆԸ

Մեծ  ու նշանակալից է հայ կնոջ  դերը  մեր ժողովրդի  ոչ դյուրին պատմությունում։

 Հայ կանայք իրենց  ակտիվ  մասնակցությունն են ունեցել  նաև Արցախյան պատերազմին: Նրանք  բոլոր ժամանակներում էլ քաջ գիտակցել են  հայրենասիրության գինը և գիտեին, որ առանց զոհողությունների հաջողության հասնելն անհնար կլինի: Մեծ թվով  կանայք թև ու թիկունք եղան իրենց ամուսիններին, եղբայրներին  ու որդիներին, որոնք թշնամու դեմ կռվեցին անմնացորդ,  նվիրումով: 

Արցախյան պատերազմին կանայք իրենց ներդրումն ունեցան տարբեր ուղղություններում. ոմանք տղամարդկանց հետ հավասար կռվում էին մարտի դաշտում, ոմանք ընդգրկված էին բժշկական ծառայությունում, ոմանք զբաղվում էին խոհարարությամբ, ոմանք  էլ  գուլպաներ էին հյուսում, ուղարկում զինվորներին: 

Էմմա Քամալյանը 1992 թվականից ՊԲ  շտաբում աշխատել է որպես խոհարար՝ առանց աշխատանքային ժամերի, ժամանակացույցի և հերթափոխի: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ ընթանում էր թեժ պատերազմ և նկուղներից դուրս գալն անգամ շատ վտանգավոր էր, Էմմա Քամալյանը,  վտանգելով կյանքը, ոտքով ամեն օր  առավոտյան ժամը 5-ին գնում էր աշխատանքի` չիմանալով, թե երբ տուն կվերադառնա: 

Չնայած այդ ժամանակաշրջանում Արցախը գտնվում էր լարված վիճակում, շրջափակման մեջ, և մայր Հայաստանի հետ  կապի միակ միջոցը ուղղաթիռն էր,  բազմաթիվ հյուրեր են այցելում Արցախ, որոնց թվում նաև` լրագրողներ: Բազմիցս Արցախ է այցելել անգլիացի բարերար Քերոլայն Քոքսը: Ծանոթանալով տիկին Էմմայի գործին և իմանալով նրա՝ վաղ  առավոտյան  աշխատանքի գալու և գիշերվա ժամերին տուն վերադառնալու պարագան, նրան  ձեռքի լապտեր նվիրեց։ 

Էմմա Քամալյանի  խոսքով՝  չնայած պատերազմական խառը վիճակին, նրանք հյուրերին լավ են դիմավորել։ ՙԱնգամ տորթ  էինք հյուրասիրում մեր հյուրերին՚,-ասում է նա: Աշխատեց մինչև 2001 թվականը, սակայն առողջական խնդիրներն ստիպեցին  թողնել սիրած գործը։ 

 ՙԹող այլևս պատերազմ չլինի, և հայ կնոջ ու մոր աչքերը միշտ ողողված լինեն միայն ու միայն ուրախության ու երջանկության արցունքներով՚,¬ասում է տիկին Էմման։

Անժելիկա ՔԱՄԱԼՅԱՆ