Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Մարտի 16-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի  շրջանային բաժինը շրջբուժմիավորումում անցկացրեց ուսումնական տագնապ՝ ստուգելու, թե  ինչպես հրդեհի դեպքում կիրականացվի բուժմիավորման անձնակազմի և հիվանդների տարհանումը հիվանդանոցի շենքից։

 Տագնապը տրվեց առավոտյան ժամերին, երբ բժշկական անձնակազմն զբաղված էր հիվանդների այցերով, բուժական և այլ աշխատանքներով: Տարհանումը կատարվեց նախատեսած ժամկետում՝ չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին: ԱԻՊԾ Քաշաթաղի բաժանմունքի պետ Քերոբ Մովսիսյանը դրական գնահատեց աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բուժմիավորման տնօրեն Կարեն Գրիգորյանին, բուժանձնակազմին՝ տարհանումը պատշաճ ձևով կազմակերպելու համար։ Նախատեսած ժամին տագնապն ավարտվեց, և հիվանդանոցն անցավ իր  բնականոն աշխատանքին: 

Միջոցառման ավարտից հետո ԱԻՊԾ աշխատակիցները բուժմիավորման տնօրենի հետ քննարկեցին արդյունքները, նշեցին թերությունները: Որոշվեց  ժամանակ անց նման միջոցառումներ նորից իրականացնել: Կարեն Գրիգորյանը, որ վերջերս է նշանակվել բուժմիավորման տնօրեն, կարևորեց  նման միջոցառումների դերը: 

Տեղեկացնենք, որ   Քաշաթաղի շրջանային բուժմիավորումն ունի 20 տարվա պատմություն, գործում է ոչ հարմարավետ երկհարկանի շենքում: Արդեն երրորդ տարին է, ինչ այս շենքի հարևանությամբ կառուցվում է հիվանդանոցի նոր շենքը: Ըստ նախատեսածի՝ այն շահագործման պետք է հանձնվեր 2015թ. վերջին, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարությունը դադարեցվել է:  Ըստ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության լրատվական բաժնի տվյալների՝ այս տարվա մայիսից շինարարական աշխատանքները կշարունակվեն: Հուսանք, որ  2017 թվականին  շենքը կհանձնվի շահագործման։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր