Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Հանրապետական մաղթանք է կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք՝ Արցախի անվտանգության և խաղաղության համար:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետական մաղթանքի ժամանակ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները գոտեպնդման և զորակցության պատգամներ են փոխանցել արցախահայությանն ու Հայոց բանակի զինվորականությանը՝ մաղթելով ուժ ու կորով՝ ազատության ու անկախության համար մղվող արդար պայքարում ։

Հանրապետական մաղթանքից հետո, Հայոց կաթողիկոսները միջոցառման ներկաներին խաչեր են նվիրել:

Արարողությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ  Առաքելական  եկեղեցու Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս   Մարտիրոսյանը,  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ հրամանատարական կազմը, զինծառայողներ, կամավորներ և հանրության ներկայացուցիչներ։