[ARM]     [RUS]     [ENG]

Հոլանդացի պատմաբանը Թուրքիային է վերադարձել տարիներ առաջ ստացած պատվո շքանշանը

Թուրքիայում բռնապետական ռեժիմի հաստատման հետեւանքով Թուրքիայի պատմության հոլանդացի մասնագետ Էրի Ժան Ցյուրխերը հետ վերադարձրել Թուրքիայից տարիներ առաջ ստացած պատվո շքանշանը։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ հոլանդացի պատմաբանը նշել է, թե Թուրքիան 12 տարի առաջ մոտեցել էր ԵՄ-ի անդամակցությանը, սակայն հետագայում այն շարժվեց լրիվ այլ ուղղությամբ եւ ներկայում հեռու է Եվրոպայից ու չի կարող ԵՄ-ի անդամ դառնալ։

Նա շեշտել է, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հասել է բռնապետական վարչակարգի, որի պատճառով էլ ստիպված է հետ վերադարձնել դեռեւս Աբդուլլահ Գյուլի օրոք Թուրքիայից ստացած պատվո շքանշանը։