[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել Ադրբեջանի ագրեսիայից տուժածներին

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր մանդատի շրջանակում քաղաքացիներին խորհրդատվություն կտրամադրի՝ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ կապված ՄԻԵԴ դիմելու համար:

 NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը դիմումի կազմմանն ուղղակի մասնակցություն չի ենթադրում: Սակայն ԼՂՀ օրենսդրությամբ ամրագրված մանդատի շրջանակում օմբուդսմենի աշխատակազմը պատրաստ է օժանդակել քաղաքացիներին:

«Առայժմ այդ հարցով ոչ ոք չի դիմել»,- նշեց Ռուբեն Մելիքյանը: Նա, միաժամանակ, հիշեցրել է, որ նախորդ օմբուդսմենի զեկույցում համապատասխան նյութեր կան, որոնք քաղաքացիները կարող են օգտագործել: